News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Ապրիլին կորոնավիրուսի համավարակի գագաթնակետին աշխարհում ածխաթթու գազի օրական արտանետումները կրճատվել են 17%-ով, հայտնում է AP-ը։

Սակայն քանի որ կյանքի մակարդակը եւ գազի մակարդակը աստիճանաբար մոտենում են նորմային, կարճաժամկետ բարելավումը, ամենայն հավանականությամբ, «օվկիանոսում կաթիլ» կդառնա, երբ խոսքը կլիմայի փոփոխության մասին է, կարծում են գիտնականները։

Կորոնավիրուսի համավարակի ժամանակ ածխաթթու գազի արտանետումների իր ուսումնասիրության մեջ գիտնականների միջազգային խումբը հաշվել է, որ աղտոտման մակարդակները կրկին բարձրանում են, եւ մեկ տարվա ընթացքում դրանք 4-7%-ով ավելի ցածր կլինեն 2019-ի մակարդակից։ Դա նախկինի պես ածխածնի արտանետումների ամենամեծ տարեկան կրճատումն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Ամբողջ տարվա ընթացքում խիստ կարանտինների գործողության դեպքում երկրագնդի մեծ մասում այդ ցուցանիշը կհասնի 7%-ի, եւ 4%-ի, եթե դրանք չեղարկվեն առաջիկայում։

Ապրիլին մեկ շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգները իր ածխաթթու գազի մակարդակը կրճատել է մոտ երրորդ մասով։ Հետազոտության համաձայն, ջերմարտադրող գազերի աշխարհի խոշորագույն արտադրողը իր ածխածնային աղտոտումը փետրվարին կրճատել է մոտ քառորդ մասով։ Հնդկաստանը եւ Եվրոպան արտանետումները կրճատել են համապատասխանաբար 26%-ով եւ 27%-ով։

Առավել գլոբալ նվազումը տեղի է ունեցել ապրիլի 4-9-ը, երբ աշխարհը արտանետում էր 18,7 մլն տոննայով ավելի քիչ ածխածնային աղտոտում, քան Նոր տարուն էր։

Համաշխարհային մակարդակի նման ցածր արտանետումներ չեն գրանցվել 2006 թվականից: Մինչեւ ապրիլի 30-ը արդեն ածխածնի աղտոտման համաշխարհային մակարդակը ամսվա սկզբի ամենացածր մակարդակից բարձրացավ օրական 3,3 միլիոն տոննայով:

Փորձագետները հետազոտությունը գնահատել են որպես ամենաընդգրկունը՝ հայտարարելով, որ այն ցույց է տալիս, թե որքան ջանք է հարկավոր գլոբալ տաքացման հետագա վտանգավոր մակարդակները կանխելու համար:

Հետազոտության հեղինակների խոսքերով՝ եթե աշխարհը կարողանա առանց համավարակի մի երկու տասնամյակ այսպես պահպանել արտանետումների տարեկան կրճատումները, շատ հավանական է, որ Երկիրը կարողանա խուսափել եւս 1 աստիճանով տաքանալուց։

Եթե հաջորդ տարի 2019-ի աղտոտման մակարդակը վերադառնա, ապա դա նշանակում է, որ աշխարհը միայն մեկ տարով հետաձփգել է լրացուցիչ 1 աստիճանով տաքացումը, որից առաջնորդները փորձում են խուսափել։

Հեղինակները հայտարարել են, որ արտանետումների կրճատման մոտ կեսը պայմանավորված է տրանսպորտի սահամանփակումներով, հիմնականում՝ մեքենաների եւ բեռնատարների: Միաժամանակ, օդային փոխադրումների կտրուկ կրճատումը կազմել է աղտոտման ընդհանուր նվազման ընդամենը 10%-ը:

ԱՄՆ-ում աղտոտման ամենամեծ՝ ավելի քան 40% նվազումը գրանցվել է Կալիֆոռնիայում եւ Վաշինգտոնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ