News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստվայրում, նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, այսօր՝ մայիսի 20-ին հետաձգվեց «Սասնա ծռերի» գործով դատական նիստը։

Դատական նիստին չէին ներկայացել գործով ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Էդվարդ Գրիգորյանը, Դավիթ Եղիազարյանը, Արեգ Կյուրեղյանը, Սեդրակ Նազարյանը եւ գործով ամբաստանյալի պաշպան Տիգրան Եգորյանը եւ Շուշանյանը։

Պաշտպանները միջնորդել էր դատական նիստն հետաձգել՝ երկրում ստեղված իրավիճակով պայմանավորված, եւ, որ հետաձգել մինչեւ արտակարգ դրության ավարտը։

Գործով ամբաստանյալները նշեցին, որ դեմ են դատական նիստի հետաձգմանը։

«2 կամ 3 նիստ առաջ դուք հոյակապ արտահայտություն արեցիք. ճշմարտությունը մեկն է լինում, երկուսը չի լինում։ Իմ համոզմամբ, դուք՝ որպես փորձառու դատավոր, պարզ աչքով տեսանելի է ճշմարտությունը։ Որպես արդարության մարտիկ, մահվան բոլոր տեսակների վրա թքած ունենալով, եւ ինչ-որ կորոնավիրուսի պատճառով… ես դա համարում եմ համաշխարհային բլեֆ։ Տեսնում եմ, որ Հայաստանում այսօր իշխանություն չկա, իշխանությունն ընկած է կեղտի մեջ»,- ասաց Պավլիկ Մանուկյանը։

Գործով տուժողի իրավահաջորդն էլ նշեց. «Իրենց 2016 թվականին անմահներ կոչելով մտան ՊՊԾ, ոչ մի բանից չէին վախենում, իրենց ասելով՝ պատրաստ էին այնտեղ զոհվելուն, հիմա վիրուսից են վախենո՞ւմ, էդքա՞ն է իրենց տղամարդկությունը։ Ես ուզում եմ շուտ վերջանա, դեմ եմ հետաձգմանը»։

Նախագահող դատավորը հայտնեց, որ նիստը հետաձգվում է եւ հաջորդ դատական նիստին բերման կենթարկվեն գործով ամբաստանյալներ Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Էդվարդ Գրիգորյանը, Դավիթ Եղիազարյանը, Արեգ Կյուրեղյանը, Սեդրակ Նազարյանը։

«Մայիսի 18-ից պարետի նոր որոշմամբ որոշակի փոփոխություններ տեղի ունեցան՝ չնայած այն հանգամանքին, որ արտակարգ դրությունը եւս երկարաձգվեց, բայց մեղմ միջոցներ կիրառվեցին. բացվեցին հաստատությունները, առեւտրի կենտրոնները, տրանսպորտը սկսել է աշխատել։ Այս պայմաններում դատարանն առարկայազուրկ է համարում պաշտպանների կողմից ներակայցված այն տեսակետները, թե դարձյալ չեն կարող ներկայանալ դատակա նիստին, դատարանն անտրամաբանական եւ անընդունելի է համարում, այն, որ տրանսպորն աշխատում է մոտ 20 քաղաքացի նստատեղերով նստած կգնան այդ փոքր տարածությունում, իսկ այս մեծ տարածությունում չեն կարող տեղավորվել»։

Դատարանը նկատեց, որ Եգորյանը երեկվա կայացած՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին ներկա էր։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

Զինված հարձակման հետեւանքով զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ