News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 15
USD
484.83
EUR
571.91
RUB
6.61
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Եվրամիության 27 երկրում համավարակի պատճառով արդեն ավելի քան 30 միլիոն մարդ գտնվում է մասնակի զբաղվածության վիճակում, առաջիկա ամիսներին նրանք կարող են համալրել գործազուրկների բանակը, եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն: Այս մասին հայտարարել է Զբաղվածության եւ սոցիալական իրավունքի հարցերով եվրահանձնակատար Նիկոլյա Շմիթը Բրյուսելում կայացած տեսակոնֆերանսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր ավելի քան 30 միլիոն մարդ մասնակի զբաղվածության պայմաններում է գտնվում: Եթե ​​անհապաղ միջոցներ չձեռնարկվեն, մասնակի զբաղվածությունը կարող է լիարժեք գործազրկության վերածվել: ԱՄՆ-ն մեզ ցույց է տվել, թե ինչպես է գործազրկության ոլորտում իրավիճակը բառացիորեն պայթել մեկ ամսվա ընթացքում. Եվրոպան դա չի կարող թույլ տալ»,- հայտարարել է եվրահանձնակատարը: Դա գործազրկության ավելի քան 3 անգամ աճ կնշանակի ԵՄ-ում՝ 2020 թվականի փետրվարի համեմատ, երբ, ըստ Եվրոստատի, ԵՄ-ում 14.1 միլիոն գործազուրկ կար: Ամենածանրը երիտասարդության զբաղվածության հարցն է. ԵՄ որոշ երկրներում այս սոցիալական խմբում (մասնավորապես՝ զբոսաշրջությունից լուրջ կախվածություն ունեցող) գործազրկությունն արդեն 50 տոկոսի է հասել:

«Մեզ համար հիմնական առաջնահերթությունը պետք է լինի երիտասարդության գործազրկության դեմ պայքարը, որոշ երկրներում երիտասարդության յուրաքանչյուր երկրորդ ներկայացուցիչ (29 տարեկանից ցածր ըստ եվրոպական դասակարգման) արդեն գործազուրկ է, ինչմ ավելի վատ է, քան վերջին ճգնաժամի ժամանակ (եվրագոտու  2010-2014թթ. սուվերեն պարտքի)»,- շեշտել է նա:

Շմիթը հիշեցրել է, որ հունիսի 1-ից պետք է գործարկվի Եվրահանձնաժողովի SURE (անգլերեն՝ վստահ) ծրագիրը , որը նպատակ ունի 100 միլիարդ եվրո վարկային միջոցներ հավաքել՝ ԵՄ բյուջեի 25 միլիարդ եվրոյի երաշխիքների հիման վրա, որոնք կտրամադրվեն փափուկ վարկերի տեսքով, որպեսզի օգնեն եվրոպական գործատուներին չազատել աշխատանքից աշխատողների թեկուզ մի մասին՝ մասնավորապես վերապատրաստման կամ որակավորման բարձրացման առաջադեմ ծրագրեր առաջարկելով նրանց: «Այս պայմաններում կրթությունն ու վերապատրաստումն առանձնահատուկ նշանակություն են ձեռք բերում: Մարդիկ պետք է հնարավորություն ունենան նոր հմտություններ սովորել՝ ստեղծված ճգնաժամի նոր պայմաններում աշխատելու համար: Որքան քիչ հմտություն ունի աշխատողը, այնքան ցածր են նրա աշխատանքը պահելու շանսերը»,- նշել է եվրահանձնակատարը:

Նա հավելել է, որ ճգնաժամը ծանր հարված կհասցնի նաեւ ԵՄ-ում միգրանտների եւ քաղաքական փախստականների վիճակին, ինչպես նաեւ՝ գնչուական բնակչությանը: Եվրոպայում տնտեսական միգրանտների մեծ մասը բավականաչափ բարձր հմտություններ չունի կամ նույնիսկ «սայթակում» են լեզվական պատնեշի վրա, ինչը խոչընդոտում է նրանց եվրոպական ինտեգրումն աշխատաշուկայում: Ինչ վերաբերում է քաղաքական փախստականների կարգավիճակ ունեցող անձանց, ԵՄ երկրներից շատերում նրանք հիմնականում իրավունք չունեն աշխատելու, նրանք ապրում են սոցիալական նպաստների հաշվին, որոնք բյուջեների վրա հսկայական բեռի պատճառով կարող են սկսել արագ կրճատվել:

Մայիսի 6-ին Եվրահանձնաժողովը հրապարակել էր իր գարնանային տնտեսական կանխատեսումը, ըստ որի ԵՄ-ն համայնքի պատմության մեջ աննախադեպ 7.7 տոկոս անկում է ակնկալում 2020 թվականին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնեկտիկուտում կալանավորը կախվել է կորոնավիրուսի դիմակի միջոցով
Դանիել Օկասիոյին հայտնաբերել էր բանտի աշխատակիցը խցում իր մահճակալին նստած վիճակում՝ վզին՝ դիմակի կտորից պատրաստված պարանով․․․
Հրաշքներ գործող տոնիկը չի փրկել Մադագասկարը կորոնավիրուսով վարակման դեպքերից
Վերջին ամսում Հնդկական օվկիանոսի կղզում հիվանդության դեպքերի թիվն ավելացել է չորս անգամ․ ավելի քան 13 000 վարակակիր եւ 162 մահվան դեպք․․․
ԱՄՆ-ը մինչեւ սեպտեմբերի 21-ը երկարաձգել է Կանադայի եւ Մեքսիկայի հետ ոչ էական ուղեւորությունների արգելքը
Նշենք, որ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 5,2 մլն դեպք...
Դուբայի միջազգային օդանավակայանը սկսել է կորոնավիրուսի հայտնաբերման համար շների օգտագործել
AstraZeneca. COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտադրությունը կարող էր սկսվել 2021 թվականի սկզբին
Պատվաստանյութի գինը դեռ սահմանված չէ, սակայն չի գերազանցի 4 դոլարը դեղաչափի համար...
Իսպանիայում արգելել են խմել, ծխել եւ պարել