ՄԱԿ-ն Իսրայելին կոչ է արել հրաժարվել պաղեստինյան տարածքներն անեքսիայի ենթարկելու սպառնալիքներից: Այս մասին տեսակապով տեղի ունեցած նիստի ժամանակ հայտարարել է Մերձավոր Արեւելքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Նիկոլայ Մլադենովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իմ գործընկերներին կոչ եմ անում աշխատել ՄԱԿ-ի հետ, որպեսզի տարածաշրջանում խաղաղության հասնենք»,-ասել է նա: