News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 01
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Հայաստանում ապրիլին բնակարանների առուվաճառքների գործարքների քանակը տառացիորեն անկում է ապրել: Նախկինում նման անկում կանխատեսվում էր՝ երկրում կարանտինի պատճառով: Այնպես որ՝ ոչ մի զարմանալի բան չկա: Ի տարբերություն բնակարանների շուկայական գների, ինչի մասին կխոսվի հետո: 

Ընթացիկ տարվա մարտին Հայաստանի մայրաքաղաքում վաճառվել է 828 բնակարան: Իսկ ահա ապրիլին՝ արդեն 4,4 անգամ քիչ, միայն 187 բնակարան: Ստացվում է, որ տոտալ ինքնամեկուսացման պայմաններում բնակարանային շուկան, այնուամենայնիվ, գործել է, թեկուզ եւ մասամբ: Սակայն բնակարանների առուվաճառքի գործընթացը մեկ օրվա գործ չէ եւ կարող է տեւել շաբաթներ: Ուստի ապրիլին ձեւակերպված գործարքների մի մասը նախորդ ամիսներին գնորդների եւ վաճառողների միջեւ բանակցությունների հետեւանք էր:

Ելնելով պաշտոնական տեղեկատվությունից՝ երկրում դեռեւս մարտին սկսված էքստրեմալ իրավիճակը բացարձակապես չի ազդել շուկայական գների վրա: Ստորեւ ներկայացվող աղյուսակում բերվում են ըստ Երեւանի շրջանների բնակարանների մակերեսի 1 քառ.մետրի «շուկայական գները»՝ անցյալ տարվա ապրիլին եւ ընթացիկ տարվա մարտ-ապրիլին: Այս տվյալներն ակնհայտորեն ցույց են տալիս մարտին եւ ապրիլին գների 100-տոկոսանոց համընկնում: Գների այսպիսի ֆենոմենալ համըկնումն արդեն կասկածներ է հարուցում՝ արդյոք չի՞ օգտագործվել համակարգչային «copy and paste» մեթոդը:

Միգուցե խնդիրը հաշվարկման մեթոդի՞ մեջ է: Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից հայտնում են, որ շուկայական միջին գները հաշվարկվում են նաեւ «վաճառքի հանված բնակարանների գների միջինացման ճանապարհով»: Ասենք, ինչ-որ փոքրիկ քաղաքում (Դաստակերտի նման) մեկ ամսվա ընթացքում ոչ մի բնակարան չի վաճառվել: Այս դեպքում հաշվարկների համար կարող են օգտագործվել վաճառքի հանված բնակարանների գները: Սակայն Երեւանի համար՝ իր դինամիկ բնակարանային շուկայով, այս մեթոդն անընդունելի է: Չէ՞ որ ապրիլին բնակարանների վաճառքի իրական ակտեր եղել են:

Իհարկե, տների վաճառքի անկում ոչ միայն Հայաստանում է տեղի ունեցել: Շատ երկրներում համավարակը անշարժ գույքի շուկայում ճգնաժամի է հանգեցրել: Օրինակ՝ Ռուսաստանի մայրաքաղաքում բնակարանների երկրորդային շուկայում գործարքների քանակը մարտի համեմատ ապրիլին ընկել է գրեթե 3 անգամ: Ընդ որում՝ գները, նաեւ այլ գործոնների ազդեցությամբ (ռուբլու արժեզրկում ԱՄՆ դոլարի նկատմամբ) փոքր-ինչ նվազել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ