News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն արձագանքել է Մեծ Բրիտանիայում Հայ ազգային կոմիտեի մտավախություններին՝ կապված Ադրբեջանում անցկացվող լայնամասշտաբ զորավարժությունների հետ:

Հայ ազգային կոմիտեն հայտնել է, որ դիմել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ին՝ մտահոգություն հայտնելով, որ Ադրբեջանը հարձակողական զորավարժություններ է անցկացնում ծանր սպառազինության, ավիացիայի, զրահատեխնիկայի կիրառմամբ Հայաստանի եւ Արցախի սահմանների մոտ:

Հայ ազգային կոմիտեի համաձայն՝ զորավարժություններն անցկացվում են՝ չնայած նրան, որ ՄԱԿ-ը գլոբալ հրադադարի կոչ է արել:

ՄԲ ԱԳՆ-ն պատասխանել է. «Այս շրջանում ռազմական բնույթի ցանկացած գործողություն ցավալի է, եւ մենք հույս ունենք, որ դրանք շուտով կդադարեցվեն: Մեծ Բրիտանիան աջակցում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին, որպեսզի միջազգային հանրությանը հնարավորություն տանք կենտրոնանալ պանդեմիայի դեմ պայքարի վրա»:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ