News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 21-ի նիստում որոշում կայացրեց, ըստ որի մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցում» ծրագրի գլխավոր կապալառու իրանական «Սանիր» ընկերության օտարերկրյա քաղաքացի աշխատակիցներն ազատվում են մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցում» ծրագրի գլխավոր կապալառու է հանդիսանում իրանական «Սանիր» ընկերությունը։  Ներկայումս իրականացվում է ընկերության աշխատակիցների՝ Հայաստան մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացը:

Հաշվի առնելով ծրագրի կարևորությունը, ինչպես նաև երկու երկրների միջև առկա գործընկերային և փոխշահավետ համագործակցությունը՝ անհրաժեշտություն է առաջացել «Սանիր»  ընկերության աշխատակիցներին տրամադրելու անվճար մուտքի արտոնագիր:

Որոշման նախագծով առաջարկվում է «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցում» ծրագրի գլխավոր կապալառու իրանական «Սանիր» ընկերության օտարերկրյա քաղաքացի աշխատակիցներին ազատել մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Ամենաշատ