News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսային համավարակի հաղթահարման արտակարգ օգնության գլոբալ փաթեթի շրջանակներում ԱՄՆ կառավարությունը Հայաստանին ընդհանուր 5.4 միլիոն դոլար է տրամադրել: Այս մասին մայիսի 21-ին Ֆեյսբուքում ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին՝ նշելով, որ ԱՄՆ-ը հավելյալ 1 մլն ԱՄՆ դոլար կհատկացնի Հայաստանին։

Ըստ նրա՝ այդ միջոցները ուղղված են լաբորատոր հնարավորությունների զարգացմանը եւ կորոնավիրուսով վարակված ամենածանր հիվանդների բուժմանը: «Սա մեր համագործակցության նոր ուղղություն չէ, քանի որ վերջին 20 տարվա ընթացքում USAID-ն Հայաստանին 106 միլիոն դոլար է հատկացրել  բժշկական օգնության մատչելիության եւ որակի բարելավման համար: Բացի այդ, Գործակալության ջանքերով աշխատանքներ են տարվել գյուղական բնակավայրերում ամբուլատոր հնարավորությունները 2/3-ով վերականգնելու ուղղությամբ: Բժշկական ծառայություններ մատուցելու մակարդակի բարելավման ոլորտում դեռեւս 2019-ի հոկտեմբերին USAID -ն, Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ համատեղ, մի շարք աշխատանքներ էր իրականացրել՝ արտակարգ իրավիճակներում բժշկական ծառայությունների մատուցման մակարդակի բարձրացման համար, եւ, ինչպես պարզվեց՝ ժամանակին»,- հավելեց նա:

Դեսպանը նշեց, որ աշխատանքներ են տարվում նաեւ բոլոր մարզերում բնակչության խոցելի հատվածների հետ: «Մասնավորապես, Հայաստանի ամբողջ տարածքում 8000 ընտանիքի սնունդ եւ հիգիենայի պարագաներ են տրամադրվել: Բացի այդ, 1.2 միլիոն դոլար կուղղվի փոքր բիզնեսի զարգացմանը մարզերում»,- ասաց Թրեյսին:

Դիվանագետը հավելեց, որ դեսպանատունն ակտիվորեն աշխատում է ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ միջազգային այլ գործընկերների հետ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ