News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Google տեխնոլոգիական կորպորացիան, որին է պատկանում YouTube տեեսահոսթինգը, արդիականացրել է տեսակոնտենտի վերաբերյալ SARS-CoV-2 կորոնավիրուսի թեմայով կանոնները: YouTube-ում արգելված է կորոնավիրուսային ինֆեկցիայի վերաբերյալ այն հոլովակների հրապարակումը, որոնք կարող են պոտենցիալ ծանր վնաս հասցնել առողջությանը, փոխանցում է DW-ն:

Տեսապլատֆորմում արգելված է նյութեր տեղադրել, որոնցում տեղեկություններ են հաղորդվում կորոնավիրուսի բուժման, կանխարգելման, ախտորոշման եւ փոխանցման մասին, որոնք հակասում են պաշտոնական աղբյուրներին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը եւ առողջապահության տեղական մարմիններին, նշել է կորպորացիան:

Այս կարգի մեջ են մտնում, մասնավորապես, այն պնդումները, որ կորոնավիրուս գոյություն չունի կամ մարդիկ դրա հետեւանքով չեն մահացել, ժողովրդական բժշկությամբ ինֆեկցիան բուժելու կոչերը, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կամ դեղերի գոյության մասին պնդումները, ինչպես նաեւ կորոնավիրուսի առաջացրած հիվանդությունների կանխարգելման միջոցները:

Դրանից բացի, արգելված կոնտենտին են դասել այն պնդումները, որ կորոնավիրուսը չի տարածվում առանձին կլիմայական պայմաններում, որ առաձին մարդիկ կամ մարդկանց խմբեր դրա հանդեպ ընկալունակ չեն եւ չեն կարող փոխանցողներ լինել: Ընկերությունը նաեւ արգելել է կասկածի ենթարկել ԱՀԿ եւ առողջապահության տեղական մարմինների հանձնարարականները, որոնք, մասնավորապես, վերաբերում են սոցիալական հեռավորության պահպանմանը եւ ինքնամեկուսացմանը:

Որպես կորոնավիրուսի մասին անթույլատրելի կոնտենտի օրինակ են համարվում ասիական կերակուրից հրաժարվելու կոչերը, հրավառության միջոցով օդը մաքրելու հնարավորության եւ 5G ցանցից COVID-19 վիրուսային թոքաբորբի ծագման մասին պնդումները:

Ընկերությունն արգելված կոնտենտը կհեռացնի, իսկ խախտումը կրկնվելու դեպքում կարգելափակվեն օգտատերերի էջերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ