News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պետդեպարտամենտը ժամանակավորապես դադարեցրել է բոլոր վիզաների տրամադրումը, եւ այդ աշխատանքների վերսկսման հստակ ամսաթիվ դեռ չկա: Այս մասին Ֆեյսբուքում ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին:

Նա պարզաբանել է, որ այն քաղաքացիները, որոնց հարցազրույցները չեղարկվել են, այդ մասին կտեղեկանան էլեկտրոնային նամակի միջոցով:

«Ինչ վերաբերում է վիզայի համար վճարումներին, ապա այդ գումարը գործում է մեկ տարվա ընթացքում»,-հավելել է Թրեյսին:

Դեսպանը նշել է, որ ԱՄՆ մուտքի սահմանափակումները չեն գործում ԱՄՆ քաղաքացիների, անձանց համար, ովքեր մշտական բնակության թույլտվություն ունեն, եւ նրանց համար, ովքեր սահմանափակումների սահմանման օրն արդեն մուտքի վիզա են ունեցել:

«ԱՄՆ այն քաղաքացիները, ում անձնագրերի ժամկետն ավարտվել է, կարող են դիմել դեսպանատուն եւ ժամանակավոր անձնագրեր կամ անձը հաստատող փաստաթուղթ ստանալ: Եթե կան հարցեր, այդ թվում կապված Գրին քարտ ստանալու հետ, ապա մանրամասներին կարելի է ծանոթանալ դեսպանատան կայքում»,-եզրափակել է դեսպանը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ