News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի հարավում գտնվող Գերերո նահանգի արեւադարձային խոնավ անտառներում հերպետոլոգները հայտնաբերել են գիտությանն անհայտ սալամանդր: Ոչ մեծ (եւ անչափ համակրելի) պոչավոր սեւ գույնի երկկենցաղը գտնվել է Սիերա Մադրե դել Սուր լեռնաշղթայի կենտրոնական հատված գիտնականների արշավախմբի ժամանակ, փոխանցում է Nat-geo-ն: 

Սալամանդրի հայտնաբերված տեսակին անվանել են Bolitoglossa coaxtlahuacana՝ ի պատիվ մեքսիկական Coaxtlahuacán գյուղի, որից ոչ հեռու գտել են երկկենցաղին: Հետազոտողներն այս կերպ ցանկացել են իրենց շնորհակալությունը հայտնել գյուղի բնակիչներին, որոնք բարյացակամ էին գիտնականների հանդեպ եւ նրանց օգնել են դաշտային աշխատանքների ժամանակ:

Նոր սալամանդրը դասվում է սալամանդրների սնկալեզուների կարգին (Bolitoglossa) եւ անթոքների ընտանիքին (Plethodontidae): Անթոք սալամանդրները զուրկ են թոքերից, բայց դա ամենեւին չի խանգարում նրանց կյանքով ուրախանալուն. այս երկկենցաղների շնչառությունը կատարվում է անմիջապես մաշկով: Ավելին՝ Plethodontidae-ը սալամանդրների ամենատարածված ընտանիքներից մեկն է, որում կա մոտ 380 տեսակ:

Նոր տեսակը դասել են Oaxakia անթոք սալամանդրների ենթակարգին, որը հիմա ունի 6 տեսակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ