News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ֆիլիպինցի լրագրողուհի Դորիս Բիգորնիան տնից ուղիղ եթեր է մտել։ Հարցազրույցի կեսից նրա երկու կատուները հետին պլանում սկսել են միմյանց հետ կռվել։ Տեսանյութն ակնթարթորեն տարածվել է՝ շրջանառվելով սոցցանցերում, հայտնում է Independent-ը։

Հաղորդումը դիտողներին հետաքրքրել է, թե ինչով է վերջացել կատուների մենամարտը։

Լրագրողուհու դուստրը հետագայում Twitter-ում գրել է, որ կատուներին կոչում են Բելա եւ Նալա, եւ նրանք հաշտվել են ուղիղ եթերում կռվից համարյա անմիջապես հետո։ Դորիս Բիգորնիան նշել է, որ իրենք ունեն եւս երկու կատու՝ Էդվարդը եւ Սիմբան, որոնք որոշել են տիրուհու ուղիղ եթերին չմասնակցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ