News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Օկլահոմա նահանգում Թալսայի բնակիչները այնքան են ուզում, որ Իլոն Մասկը Tesla-ի նոր գործարան կառուցի իրենց քաղաքում, որ դիմել են հուսահատ միջոցների՝ նրանք միլիարդատիրոջ դեմքը պատկերել են «Ոսկի հորատողի» հայտնի արձանի վրա, իսկ նրա կրծքին նկարել են Tesla-ի ապրանքանշանը։ Սոցցանցերի օգտատերերը նշել են, որ ինը հարկանի շենքի բարձրությամբ հսկայական արձանը ստացվել է միաժամանակ անհեթեթ ու վախենալի, հայտնում է Motor-ը։

«Ոսկի հորատողի» արձանը Միջազգային նավթային ցուցահանդեսային կենտրոնի տարածքում տեղադրել են անցյալ դարի կեսին, այն նվիրված է «նավթային ոլորտի աշխատողներին, ովքեր լավագույն կյանք են ստեղծել մարդկության համար», ինչպես նշված է հուշատախտակի վրա: Մոտ 22 տոննա քաշով կերպարը պատրաստել են երկաթբետոնից, ներկել են ոսկեգույն, իսկ 1979 թվականից այն դարձել է Օկլահոմայի պաշտոնական խորհրդանիշը:

Տարբեր տարիների ամերիկյան ընկերություններն օգտագործել են «Ոսկի հորատողին» մարքեթինգային նպատակներով: Օրինակ՝ Coca-Cola-ն գովազդի համար նրան «հագցրել է հսկայական շապիկ՝ բրենդի ապրանքանշանով: Այժմ «Ոսկի հորատողը» «փորձել է» Tesla-ի ղեկավար Իլոն Մասկի դեմքը: Գաղափարի հեղինակների խոսքերով՝ հաշվարկն այնպիսին է եղել, որ միլիարդատերը ուշադրություն կդարձնի Օկլահոմային եւ Թալսայում Cybertruck եւ Model Y էլեկտրական պիկապ արտադրող գործարան կկառուցի։

Սակայն հույսը քիչ է: Ինչպես հայտնում է Jalopnik թերթը, հղում կատարելով սոցցանցերին, Մասկ-հսկային անվանել են տգեղ, անհեթեթ եւ նույնիսկ վախեցնող:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ