News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կարծում եմ, որ անկախ հանգամանքից, թե ինչ քաղաքականություն են որդեգրել կառավարությունն ու պարետատունը, ես պետք է կոչ անեմ մեր քաղաքացիներին լինել կարգապահ, առաջնորդվել բանականությամբ, զգույշ լինել։ Այս մասին «Երկիրմեդիա» ՀԸ Աննա Իսրայելյանի «Երկրի հարցը» հաղորդաշարին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սագսյանը։

«Մենք պետք է մտածենք, թե մեզանից յուրաքանչյուրն ինչ պետք է անի, ինչ նեդրում պետք է  ունենա վիրուսի հաղթահարման ընդհանուր գործում», ասել է ՀՀ նախագահը։ Արմեն Սարգսյանը պատմել է, որ խոսել է տարբեր երկրների ղեկավարների հետ, աջակցությունն ու նրանց փորձն է խնդրել։  Արդյունքում  Արաբական Էմիրություններից  եւ Չինաստանից Հայստանը մեծ քանակությամբ անհրաժեշտ պարագաներ է ստացել։

Նախագահ Արմեն Սարգսյանը պատմել է, որ պարբերաբար խոսում է Նուբար Աֆեյանի հետ, որի ընկերությունը մշակում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, Օքսֆորդի համալսարանի հետ, որտեղ նույնպես դեղամիջոցի մշակումն է արվում, որպեսզի առաջին իսկ հնարավորության դեպքում Հայաստանը առավելագույն շուտ հաղթահարի այդ խնդիրը։ 

Հիշատակելով խորհրդային վերջին տասնամյակների մոտեցման արդյունքում Երեւանում կենտրոնացվեց գիտական եւ արդյունաբերական ներուժը, ասել է նախագահ Սարգսյանը եւ կարծիք հայտնել, որ ժամանակակից աշխարհում, մասնավորապես  առողջապահության կենտրոնացումը լավագույն լուծումը չի։

«Պետք է տարածության մեջ փռված լինի։ Գորիսում կա բուժկենտրոն, որը Մարսելի եւ այդ քաղաքի հայ համայնքի օգնությամբ է ստեղծվել, որտեղ սրտի ստենդ են դնում եւ փրկում հարյուրավոր կյանքեր։ Ժամանակակից էլեկտրոնային համակարգերը հնարավորություն տալիս են, որ բժիշկը հեռվից ախտորոշի կամ առողջապահական այլ խնդիր լուծի։ Գիտությունը ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնի կենսաբանությանն ու առողջապահությանը։ Եթե մենք ենթակառուցվածքային խնդիրներ լուծենք, ճանապարհներ կառուցենք՝ ամեն ինչ եԵրեւանում չի կենտրոնանա։ Իմ պատկերացրած ապագա Հայաստանում Երեւանն ավելի փոքր բնակչություն պետք է ունենա, Գյումրիի ու Վանաձորի բնակչությունը պետք է ավելանա։  Մենք 40 րոպեում կարող ենք հասնել հեռու թվացող բնակավայր»։

Ա․Սարգսյանը պատմել է, որ զրուցել է Արցախի նորընտիր նախագահի հետ եւ, մասնավորապես, անդրադարձել գյուղատնտեսական մի խնդրի։ Արցախում այսօր կա 60-70 հազար գլուխ ոչխար, սակայն օժանդակության ծրագրերով հնարավոր է այդ թիվը հասցնել 500-600 հազարի եւ արտահանել Հայստանի միջոցով հարեւան երկրներ։

 

«Մենք պետք է ծրագիր ունենայինք եւ Արցախի բնակչության ավելացման խնդիր լուծեինք։ Այսօր այնտեղ բնակվում է 150 հազար մարդ։ Սակայն կարելի էր արագ օգնելով մարդկանց վերաբնակեցման հարցում, այդ թիվը հասցնել 400 հազարի», ասել է ՀՀ նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ