News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավապահ համակարգում Հակակոռուպցիոն կոմիտեի շուրջ բուռն քննարկումները շարունակվում են: Ինչպես հայտնի է, 2021 թվականին պետք է ստեղծվի Հակակոռուպցիոն կոմիտեն, որը լինելու է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման եւ քննության միասնական մարմին:

Ըստ այդմ, այդ ժամանակ ունենալու ենք երեք քննչական մարմին՝ Քննչական կոմիտե, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), որը կքննի խոշտանգումներին վերաբերող գործերը ու Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրվող հնարավոր հանցագործության դեպքերը, եւ Հակակոռուպցիոն կոմիտե, որը որպես հիմնական մասնագիտացված մարմին կքննի կոռուպցիոն բնույթի հանցագործությունները։

Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իրավապահ համակարգում ներքին քննարկումները դեռ շարունակվում են:  Վերջիններս խառնված են եւ դեռ չեն պատկերացնում, թե ինչպես են աշխատելու այդ մարմնի ստեղծումից հետո:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նրանք դեռեւս չեն պատկերացնում, թե քրեական գործերի առումով ով ինչով պետք է զբաղվի: Սակայն մեր տեղեկություններով, իրավապահ համակարգը որոշում ունի, որ Հատուկ Քննչական ծառայությունից կոնկրետ գործեր արդեն տեղափոխվում են Քննչական կոմիտե եւ ՀՔԾ-ում  մնալու են միայն կոռուպցիոն բնույթի հանցագործությունները:

Եվ որքան էլ նշվում է, թե այս նոր կառույցի ստեղծումը հարթ է ընթանալու, սակայն համակարգում արդեն խժդժություններ են եւ աշխատակիցները չգիտեն՝ ինչ է սպասվելու իրենց. ովքեր են գնալու, ովքեր՝ մնալու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ