News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Չինաստանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ միասին աշխատել առեւտրային գործարքի առաջին մասի իրագործման ուղղությամբ, որը կողմերը ստորագրել էին հունվարին, նշվում է Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի կողմից երկրի գլխավոր օրենսդիր մարմնի բացման նիստում ընթերցված զեկույցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Չինաստանը մտադիր է աշխատել Միացյալ Նահանգների հետ միասին՝ առեւտրատնտեսական համաձայնագրի առաջին փուլը կյանքի կոչելու ուղղությամբ»,- ասաց Լի Կեցյանը: Նա նաեւ շեշտել է, որ Պեկինը պատրաստ է ամրապնդել առեւտրատնտեսական համագործակցությունն այլ երկրների հետ՝ փոխադարձ օգուտների հասնելու համար:

ԱՄՆ-ն եւ Չինաստանը հունվարի 15-ին ստորագրեցին առեւտրային համաձայնագրի առաջին մասը, որի համաձայն Վաշինգտոնը, այնուամենայնիվ, պահպանել է մոտ 250 միլիարդ դոլար արժողությամբ չինական ապրանքների 25 մաքսատուրքերը՝ 120 միլիարդ դոլարի ապրանքների համար 7.5 տոկոսի հետ միասին:

Համաձայնագիրը նախատեսում է, որ չինական կողմը 75 միլիարդ ԱՄՆ դոլարի արդյունաբերական ապրանք, 50 միլիարդ դոլարի էներգետիկ արտադրանք, 40 միլիարդ դոլարի գյուղմթերք կգնի, իսկ Չինաստանն առաջիկա երկու տարվա ընթացքում ստիպված կլինի եւս 35-40 միլիարդ դոլար ծախսել ծառայությունների դիմաց: Այսպիսով, Միացյալ Նահանգները ակնկալում է անհավասարակշռությունը Չինաստանի հետ առեւտրում, որը հարյուր միլիարդավոր դոլարներ էր կազմում, «ազնիվ» հայտարարի հասցնել: Պաշտոնական Պեկինը եւ Վաշինգտոնը շարունակում են պնդել առեւտրային պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու իրենց պատրաստակամությունը, սակայն չինական կողմն ԱՄՆ-ին մեղադրում է նրանում, որ վերջիններս պաշտպանողական քաղաքականություն են վարում եւ դրանով իսկ խոչընդոտում են գործարքի իրականացումը, մինչդեռ Միացյալ Նահանգները հետաքննություն են սկսել, թե որքանով էր ճիշտ Պեկինի քաղաքականությունը կորոնավիրուսի դեմ պայքարում, եւ չեն բացառում լուրջ հետեւանքները, եթե Չինաստանի մեղքն ապացուցվի: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ