News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2018 թվականին սպանված սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի որդին՝ Սալահը, հայտարարել է, որ ընտանիքը ներում է հոր սպանողներին:

«Մենք՝ արդար մահով մահացած Ջամալ Խաշոգջիի երեխաները, հայտարարում ենք, որ ներում ենք նրանց, ովքեր սպանել են մեր հորը»,-գրել է Սալահը Twitter-ում:

Նա նշել է, որ տվյալ որոշումը հրապարակվում է մուսուլմանների համար սուրբ ամսվա՝ Ռամադանի վերջին գիշերը:

Սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջին, որը Washington Post թերում որպես տեսաբան էր աշխատում եւ 2017-ից բնակվում էր ԱՄՆ-ում, հոկտեմբերի 2-ին Թուրքիայում անհետացել էր այն բանից հետո, երբ մտել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենք: Հոկտեմբերի 20-ի գիշերը Սաուդյան Արաբիայի պետական լրատվամիջոցները տարածեցին երկրի գլխավոր դատախազի հաղորդագրություն այն մասին, որ նախնական տվյալների համաձայն, Խաշոգջին մահացել է եւ նրա մահն առաջացել է հյուպատոսական անձնակազմի հետ վիճաբանության արդյունքում:   

Անցած տարի դեկտեմբերին Սաուդյան Արաբիայի դատարանը մահապատժի է դատապարտել լրագրողի սպանության մեջ 5 մեղադրյալի: Եվս 3 մեղադրյալ 24 տարվա ազատազրկման է դատապարտվել: Աղմկահարույց գործով անցնում է 11 մարդ: Թագավորության գլխավոր դատախազությունում նշում են, որ բոլոր մեղադրյալները դատարանի առաջ են կանգնել:     

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ