News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանի հետ։

Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը չափազանց կարևոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն ցանկացել։ Նա իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու արցախցի գործընկերներին իրենց գործունեության բոլոր ոլորտներում։ Հայաստանի խորհրդարանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Արցախի՝ վեցերորդ գումարման Ազգային ժողովի հետ գոյություն ունեցած սերտ համագործակցությունը էլ ավելի է զարգանալու։

Արթուր Թովմասյանը, ողջունելով իր պաշտոնակցին, նշել է, որ երկու խորհրդարանները մեծ աշխատանք ունեն կատարելու հայ ժողովրդի ընդհանուր օրակարգի՝ այդ թվում Արցախյան հիմնախնդրի և Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։

Արցախի օրենսդիր մարմնի ղեկավարը հավաստիացրել է, որ պահպանելու և զարգացնելու են կապերը ՀՀ Ազգային ժողովի հետ։ Նա պատրաստակամություն է հայտնել նոր թափ հաղորդելու երկու խորհրդարանների աշխատանքին նաև հանձնաժողովների մակարդակում։

Զրուցակիցների քննարկումը շարունակվել է արդեն ընդլայնված կազմով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ