News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2020 թվականի սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում հավանության են արժանացել Կոտայքի մարզից ներկայացված ևս 8 սուբվենցիոն ծրագրային հայտեր:

Կոտայքի մարզպետարանից NEWS.am-ին հայտնում են, որ թե խոսքն ինչ ծրագրերի մասին է.

«Մասնավորապես, Նոր Երզնկա համայնքում երկու ծրագրային հայտ է հաստատվել, որոնց արդյունքում կկառուցվի պուրակ և խաղահրապարակ

Հացավանում կվերանորոգվի մշակույթի տան շենքը:

Նշենք, որ Հացավանի մշակույթի տան շենքի հիմնանորոգումը մեկնարկել է դեռևս 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, իսկ այս տարվա հաստատված սուբվենցիայի շրջանակներում արդեն կիրականացվեն ներքին հարդարման աշխատանքները: Աշխատանքների ավարտին Հացավանում կունենանք վերանորոգված ու կահավորված համայնքային մշակույթի տուն՝ իր գրադարանով, արվեստի խմբակներով ու բարեկարգ բակով՝ փոքրիկների համար խաղահրապարակի ու լուսավորված կանաչապատ տարածքի առկայությամբ:

2 սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Բյուրեղավանում և Բալահովիտում կասֆալտապատվեն և կբարեկարգվեն ներհամայնքային ճանապարհներ

Ակունք համայնքը ձեռք կբերի աղբատար մեքենա և աղբարկղեր

Ակունք համայնքի Սևաբերդ բնակավայրում և Կամարիս համայնքում կկառուցվեն ջրագծեր:

Հիշեցնենք, որ Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից արդեն հաստատվել են Կոտայքի մարզից ներկայացված 11 ծրագրային հայտեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ