News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) մեկնարկում է «Հավաստի» (‘Verified’) նախաձեռնությունը, որի նպատակն է` պայքարել ՔՈՎԻԴ-19-ի վերաբերյալ աճող ապատեղեկատվության դեմ՝ մեծացնելով վստահելի և ճշգրիտ տեղեկատվության ծավալը:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ վիրտուալ տարածքը հեղեղվի ոչ ճշմարտացի, վախ և ատելություն պարունակող տեղեկատվությամբ», - նշել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ նախաձեռնության մեկնարկի մասին հայտարարելիս: «Ապատեղեկատվությունը տարածվում է առցանց, հաղորդագրական հավելվածներով և անմիջական շփման ժամանակ: Ապատեղեկատվությունը տարածողները կիրառում են դրանք ստեղծելու և տարածելու հմուտ մեթոդներ: Դրան հակազդելու համար` գիտնականներն ու ՄԱԿ-ի նման հաստատությունները պետք է մարդկանց հասցնեն ճշգրիտ և վստահելի տեղեկատվություն»:

«Հավաստի» նախաձեռնությունը, որը գլխավորում է ՄԱԿ-ի գլոբալ հաղորդակցությունների բաժինը, տեղեկատվություն կտրամադրի երեք հիմնական թեմաների շուրջ՝

-  գիտություն` կյանքեր փրկելու համար

-   համերաշխություն՝ տեղական և համաշխարհային համագործակցությունը խթանելու համար

-   լուծումներ՝ համավարակից տուժած բնակչությանը աջակցելու համար

Նախաձեռնությունը խթանելու է նաև վերականգնմանն ուղղված այն փաթեթները, որոնց նպատակն է՝ վերացնել կլիմայական ճգնաժամի և աղքատության, անհավասարության ու սովի խորքային պատճառները:

Նախաձեռնությունը կոչ է անում աշխարհի բոլոր մարդկանց դառնալ «տեղեկատվության կամավորներ»՝ տարածելու վստահելի նյութեր՝ իրենց ընտանիքներն ու համայնքները  անվտանգ պահելու համար: Կամավորները, որպես թվային հարթակների առաջնային աձագանքողներ, կստանան հավաստի տեղեկատվություն՝ օպտիմիզացված սոցիալական հարթակներով տարածելու համար։ Դրանք կպարունակեն պարզ, համոզիչ հաղորդագրություններ, որոնք ուղղակիորեն կպայքարեն ապատեղեկատվության դեմ կամ կլրացնեն տեղեկատվական բացը:

ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցությունների բաժինը համագործակցելու է ՄԱԿ-ի գործակալությունների, ՄԱԿ-ի գրասենյակների, հեղինակավոր անձնանց, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և մեդիա ոլորտում գործող կազմակերպությունների հետ՝ վստահելի, ճշգրիտ տեղեկատվություն տարածելու համար, ինչպես նաև՝ սոցիալական ցանցերի հետ՝ ատելություն և վնասակար բովանդակություն պարունակող տեղեկատվությունն արմատախիլ անելու համար:

«Շատ երկրներում թվային ալիքներով շրջանառվող ապատեղեկատվությունը խոչընդոտում է հանրային առողջությանն ուղղված արձագանքը և անհանգստություն սերմանում: Ջանքեր են գործադրվում օգտագործելու ճգնաժամը՝ նատիվիզմ քարոզելու կամ փոքրամասնություններին թիրախավորելու համար։ Այս իրավիճակը վատթարանում է, երբ հասարակություններում աճում է լարվածությունը և  զգացնել են տալիս ճգնաժամի տնտեսական և սոցիալական հետևանքները», - նշել է ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության գծով գլխավոր քարտուղարի տեղակալ Մելիսա Ֆլեմինգը (Melissa Fleming), - ««Հավաստի» նախաձեռնությունը պայքարելու է նաև այս միտման դեմ՝ տարածելով հուսադրող տեղեկատվություն, որը ողջունում է տեղական մարդասիրական գործունեությունը, փախստականների և միգրանտների կողմից արվող ներդրումը և հիմք է հանդիսանում գլոբալ համագործակցության համար»:

Նախաձեռնությունը իրականացվել է աշխարհի առաջատար, սոցիալական մոբիլիզացման ոլորտում հայտնի կազմակերպություններից մեկի՝ «Purpose»-ի հետ համագործակցությամբ: Այն նաև աջակցում են IKEA հիմնադրամն ու «Luminate»-ը:

IKEA հիմնադրամի ծրագրերի գլխավոր ղեկավար Պատրիսիա Ատկինսոնը (Patricia Atkinson) նշել է. «ՔՈՎԻԴ-19 ճգնաժամը աննախադեպ համաշխարհային առողջապահական ճգնաժամ է: IKEA հիմնադրամը հպարտությամբ աջակցում է «Հավաստի» նախաձեռնությանը, որի նպատակն է համոզվել, որ յուրաքանչյուրին հասանելի են վստահելի տեղեկատվություն և խորհուրդներ՝ անհրաժեշտ իրենց ընտանիքներին ու սիրելիներին անվտանգ պահելու համար»:

«Luminate»-ի տնօրեն Նիշանտ Լալվանին (Nishant Lalwani) իր հերթին  ավելացրել է. «ՔՈՎԻԴ-19-ը ընդգծում է, որ ճշգրիտ, վստահելի տեղեկատվության հասանելիությունը կարող է կարևոր լինել վախի և դիմացկունության, պառակտման և միասնության և նույնիսկ՝ կյանքի ու մահվան ընտրության գործում։ Մենք հպարտ ենք, որ աջակցում ենք «Հավաստի» նախաձեռնությանը և կորոնավիրուսային վարակի «ինֆոդեմիայի» դեմ ուղղված վերջինիս աշխատանքին՝ տարածելով վստահելի, գիտահեն տեղեկատվություն՝ աշխարհում մարդկանց և համայնքներին պաշտպանելու համար»: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ