News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ես բնավ սանկցիաների կիրառման կողմնակից չեմ. ես համարում եմ, որ այս ամբողջի ռադիկալ լուծումը կրթական բարեփոխումներն են. մանկապարտեզից երեխան պետք է իմանա, թե ինչ է ձեռքերը ճիշտ լվալը, բակտերիաները: Այս մասին Հանրային խորհրդի հետ տեսահանդիպման ժամանակ նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը

«Հետո դպրոցում միգուցե իմանա վիրուսներն ինչ են, բակտերիաները վիրուսներից ինչով են տարբերվում եւ այլն: Եվ համաճարակի ժամանակ ինքը չի մտածի, որ վիրուսը մտացածին մի բան է եւ գոյություն չունի, որովհետեւ 7-րդ դասարանի կենսաբանությունից սովորած կլինի»,-ասաց նա:

Անդրադառնալով սանկցիաներ կիրառելուն, նախարարն ընդգծեց. «Օրինակ, Իտալիայում, երբ կար կարմրուկի բռնկում, այդ երկրի իշխանությունները որոշել էին, որ չպատվաստված երեխաներին թույլ չտալ մտնել դպրոց: Ես ընդհանրապես չեմ խոսել պարտադրանքի ուժով գարդասիլի պատվաստանյութ անելու մասին:  Քանի որ դա որպես այդպիսին չի հանիդսանում պատվաստանյութ համաճարակի հասցնող հիվանդության դեմ եւ մահերը արագ չեն գալիս,: Ես համաձայն եմ, որ այդ մասով պետք չի կիրառել սանկցիաներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ