News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 05
USD
481.74
EUR
546
RUB
7.01
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Մոսկվայում Ամերիկայի դեսպանությունը պաշտոնական նոտա է ուղարկել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը՝ Բաց երկնքի պայմանագրից Միացյալ Նահանգների դուրս գալու կարգը սկսելու որոշման վերաբերյալ: Այս մասին ուրբաթ օրը Ա.Գորչակովի հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի կողմից ռուս-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ կազմակերպված առցանց քննարկման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Րյաբկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր մենք արտաքին գործերի նախարարությունում ԱՄՆ դեսպանությունից պաշտոնական նոտա ստացանք, որում նշվում է, որ ԱՄՆ կառավարությունը որոշում է կայացրել դուրս գալ «Բաց երկնքի պայմանագրից»»,- նշել է Րյաբկովը:

Ռուսաստանը պատրաստ է շարունակել երկխոսությունը Միացյալ Նահանգների հետ Բաց երկնքի պայմանագրի շուրջ, բայց՝ ոչ ամերիկյան պայմաններով, որոնք կատեգորիկ կերպով անընդունելի են:

Դիվանագետը նշեց, որ եթե Ռուսաստանը մինչեւ նոյեմբերի 22-ը չկատարի ամերիկացիների կողմից քաղաքական շատ բարձր մակարդակով սահմանված մի շարք պայմաններ, Միացյալ Նահանգները կհեռանան համաձայնագրից: Սակայն, նրա խոսքով, Վաշինգտոնի կողմից առաջ քաշված պայմանները «բացարձակապես, կատեգորիկ կերպով անընդունելի են»:

«Դրանք անիմաստ են, զուրկ որեւէ հիմքից, ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք, բացատրել ենք սեփական մոտեցման տրամաբանությունը: Բայց մենք պատրաստ ենք շարունակել երկխոսությունը եւ պայմանավորվել, բայց հենց պայմանավորվել, այլ ոչ թե ընդունել այն, ինչ ձեւակերպվում է Վաշինգտոնում»,- շեշտել է Րյաբկովը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել