News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Արտյոմ Ավետիսյանին նշանակել է «Նոր բիզնես» Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության տնօրեն եւս 4 տարով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են գործակալության մամուլի ծառայությունում:

«Վլադիմիր Պուտինը Արտյոմ Ավետիսյանին նշանակել է «Նոր բիզնես»-ի տնօրեն եւս 4 տարով»,-հայտնել են մամուլի ծառայությունում:

Ավետիսյանը «Նոր բիզնես»-ը ղեկավարում էր 2011 թվականի օգտոստոսից: Նրա ղեկավարության ներքո 2019 թվականին Ռուսաստանում թողարկվել է «забизнес.рф» թվային հարթակ, որը թույլ է տալիս հայտնաբերել լիազորությունների չարաշահումն ու ուժայինների աշխատանքում խախտումներն ու հրապարակային տեղեկություն տալ բիզնեսի վրա ճնշման մասին:

«Այժմ Արտյոմ Ավետիսյանը լուծում է ժամանակակից բիզնեսի առաջխաղացման հարցերը»,-հստակեցրել են մամուլի ծառայությունում:

ՌԴ նախագահը նաեւ որոշում է կայացրել 4-ամյա ժամկետով «Երիտասարդ պրոֆեսիոնալներ» ՌՆԳ-ի տնօրենի պաշտոնում Դմիտրի Պեսկովին վերանշանակելու մասին:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ