News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 04
USD
510
EUR
617.61
RUB
6.79
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հերթական հարձակումն է տեղի ունեցել փաստաբանի ընտանիքի վրա` նրա փաստաբանական գործունեությամբ պայմանավորված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Հերթական հարձակումն է տեղի ունեցել փաստաբանի ընտանիքի վրա` նրա փաստաբանական գործունեությամբ պայմանավորված:

Փաստաբանների եւ նրանց ընտանիքների նկատմամբ հարձակումները, վիրավորանքները եւս այս իշխանության ձեռքբերումն են:

Կառավարության 2019 թվականի ծրագրի մեջ ասված էր, որ քայլեր կձեռնարկվեն փաստաբանության ինստիտուտի պաշտպանության համար: Դրանք ոչ միայն չեն ձեռնարկվել, այլեւ վերջերս մերժվեց նույնիսկ քննարկել փաստաբանի աշխատանքի խոչընդոտման քրեականացման մեր նախագիծը:

Դուք կհարցնեք` ինչու՞:

Որովհետեւ այս իշխանությանը ձեռնտու է քաղաքականացված իրավական գործընթացներում փաստաբանների նկատմամբ վիրավորանքը, սպառնալիքը, հարձակումը, նրանց նվաստացնելը` այդպիսով վնասելով արդար դատաքննությանը եւ վստահորդների իրավունքների որակյալ պաշտպանությանը:

Բայց հիշեք, ամեն ինչ ունի բումերանգի էֆեկտ: Այնպես, ինչպես ատելությունն է այսօր վերադառնում ձեզ, այնպես էլ մի օր ձեզանից շատերը կունենան իրավական օգնության կարիք»:

Նշենք, որ 168.am-ը գրել է, որ երեկ` ցերեկը 16:00-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան: Փաստաբանը, կայքի տեղեկություններով, տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Հարձակվողները սպառնալիքներ են տեղացել փաստաբանի հասցեին ու հեռացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլական քաղաքի վրա կողոպտիչների խմբավորում է հարձակվել
Քաղաքը շրջափակման մեջ է: Սա լայնամասշտաբ կողոպուտ է, հանցագործները շատ լավ պատրաստված են․․․
Իսպանական ոստիկանությունը Միջերկրական ծովում թմրավաճառների է հետապնդել
Ոստիկանությունը առգրավել է երկու տոննա հաշիշ՝ 66 փաթեթներում․․․
Ռուսաստանում փոխքաղաքապետի են գնդակահարել
Վարկածներից մեկի համաձայն՝ Չերնիցկու վրա որսի ժամանակ կարող էին պատահաբար կրակել․․․
«Օրենքով գող» Բադրի Կոգուաշվիլին «ոչ գողական պահվածք» է թույլ տվել երեկույթի ժամանակ
Գործակալությունը նշում է, որ ինչ-որ պահի Կոգուաշվիլին կանկան է պարել «օրենքով գող» Թենգիզ Գարցկիայի (Չիժ) հետ, ով գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ...
Մեքսիկայում գաղտնի գերեզմանում 113 մարմին է հայտնաբերվել
Գլխավոր դատախազ Հերարդո Սոլիսն ասել է, որ դատաբժշկական փորձագետներին հաջողվել է նույնականացնել 30 զոհի․․․
Թբիլիսիի բնակչին, որը պատանդ էր վերցրել 19 մարդու, մեղադրանք է առաջադրվել
Զուրաբիշվիլիի փաստաբանները պնդում են, որ տղամարդը ներխուժել է ՄՖԿ մեկնարկային ատրճանակով եւ կրակայրիչ-նռնակով...
Ամենաշատ