News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 04
USD
482.38
EUR
540.89
RUB
7.05
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Այս մասին տեղեկացնում է կառավարության լրատվական բաժինը։

Նիստում ներկայացվել է տեղեկատվություն՝ ՀՀ-ում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի վիճակագրության, ընթացիկ դինամիկայի, վարակված անձանց առողջական վիճակի, թեստավորման ծավալների վերաբերյալ:

Առաջիկա անելիքների համատեքստում քննարկման առարկա են դարձել անախտանիշ դեպքերի վարման ռազմավարությունը և ինքնամեկուսացման նկատմամբ հսկողության մեխանիզմները: Անդրադարձ է եղել, մասնավորապես, տեխնոլոգիական գործիքների կիրառմամբ կորոնավիրուսի տարածման շղթաների վերահսկելիությանը,  համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով տարբեր ուղղություններով տարվող աշխատանքներին, տեսչական ստուգումների արդյունքներին, խախտումների դեպքում պատասխանատվության միջոցների կիրառմանը: Արծարծվել են նաև համաճարակաբանական խնդրի կառավարելիությանը, առողջապահական համակարգի հագեցվածության և ծանրաբեռնվածությանն առնչվող հարցեր:

Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին՝ շարունակել պարետատան սահմանած կանոնների պահպանման ուղղությամբ վերահսկողական աշխատանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հունաստանը կվճարի հիվանդ զբոսաշրջիկների ծախսերը
Հունաստանի իշխանությունների հայտարարության համաձայն, զբոսաշրջիկներին, ում երկիր ժամանելուն պես ընտրովի կորոնավիրուսի թեսթ կանեն, հյուրանոցում կտրամադրվի մեկ անվճար գիշեր, մինչեւ թեսթի արդյունքները պատրաստ լինեն․․․
Հասարակ մահկանացուները տուգանվում են, իսկ արտոնյալներն իրենց ռեստորաններում հարսանիք անում․ 168.am
Մարդիկ հարսանիքներ, թերևս, կնունք-ծնունդներ ևս շատ հանգիստ կազմակերպում են: Ավելին, այդ մասին նաև տեսանյութեր են…
Հունիսի 4–ից՝ դրսում միայն դիմակներով, բացի մինչև 6 տարեկաններից ու մարզվողներից. պարետի նոր որոշումը
Այսուհետ, բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է...
Իսպանիայում եւ Իտալիայում կորոնավիրուսի համաճարակն անկում է ապրում
Իսպանիայում վերջին երեք օրերին COVID-19-ից գրանցվել է մեկ մահ․․․
Հունաստանում մեկ ամսով երկարաձգել են եկեղեցիների աշխատանքի սահմանափակումները
Նախարարական որոշման համաձայն, հավատացյալների առավելագույն քանակը եկեղեցիներում կհասնի մինչեւ 100 մարդու՝ այժմյան 50-ի փոխարեն․․․
Կիպրոսը արագացրել է մնացած սահմանափակումների մեծ մասի վերացումը
Առողջապահության նախարար Կոնստանտինոս Իոանուն չորեքշաբթի օրը հայտարարել է, որ երկրում սահմանափակումների աստիճանական վերացման երրորդ փուլը կավարտվի հունիսի 24-ին․․․
Ամենաշատ