News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 04
USD
482.38
EUR
540.89
RUB
7.05
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

94 տարեկանում մահացել է ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ, դաշնակահար, պրոֆեսոր Յակով Զարգարյանը:

Յակով Զարգարյանը ծնվել է 1925 թվականին Երևանում: Սովորել է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում: 1954-ին ավարտել է Նիժնի Նովգորոդի կոնսերվատորիան։ Աշխատել է Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում:

Հանդես է եկել որպես մենակատար, ինչպես նաև նվագախմբերի հետ ելույթներ է ունեցել Մոսկվայում, Դոնի Ռոստովում, Դոնեցկում, Թբիլիսիում, Իտալիայում: 1960-1970 թվականներին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կատարել է Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադ» և Ջորջ Գերշվինի «Ռապսոդիա» (բլյուզի ոճով) գործերը՝ բալետային ներկայացումներում։

Դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 1989-2004 թթ. եղել է արտասահմանցի ուսանողների ֆակուլտետի դեկանը:

Հեղինակ է դաշնամուրի դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ գրքերի, հուշերի և էսսեների, հրապարակախոսական հոդվածների։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վախճանվել է բարերար, անվանի բժիշկ Րաֆֆի Հովանեսյանը
Րաֆֆի Հովանեսյանը Ամերիկայի հայ բժիշկների միության խորհրդի անդամ էր, նա մեծ ներդումն է ունեցել Հայաստանի․․․
100 տարի անց՝ հայկական արմատների հետքերով. բացառիկ հարցազրույց Հովհաննես Քաջազնունու միակ ժառանգորդուհու հետ
Հովհաննես Քաջազնունու միակ ժառանգորդուհին լինելն ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է...
Մահացել է դերասանուհի Կարինե Բուռնազյանը
Կարինա Բուռնազյանը ծնվել է 1959 թվականի հունվարի 14-ին Երևանում…
Ջեֆ Բեզոսը կարող է դառնալ աշխարհում առաջին տրիլիոնատերը
Amazon-ի հիմնադիրը, ում կարողությունը գնահատվում է 143 մլրդ դոլար, կարող է այդ կարգավիճակին հասնել 2026 թվականին…
Վախճանվել է ամերիկահայ բժիշկ, բարերար, ազգային գործիչ, գրող-հրապարակախոս Նուբար Ջանոյանը
Վախենում եմ աչքերս բաց անել առավոտի մեջ, որտեղ դու․․․
Մահացել է Մալթայի օրդենի ղեկավարը
Մալթայի օրդենի մեծ մագիստրոսն ընտրվել էր 2018 թվականի մայիսի 2-ին…
Ամենաշատ