News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 05
USD
481.74
EUR
546
RUB
7.01
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Մայիսի 23-ին շատ երկրներում նշվում է Կրիաների համաշխարհային օրը. կենդանի, որը խորհրդանշում է իմաստությունը, հարստությունը եւ երկարակեցությունը, գրում է Calend.ru-ն:

Այս անսովոր տոնն առաջացել է 2000 թվականին Կրիաների փրկության ամերիկյան միության նախաձեռնությամբ: Կազմակերպությունը հիմնադրվել է 1990 թվականին Մալիբուում (Կալիֆոռնիա նահանգ, ԱՄՆ) քաղաքի շրջակայքում բնակվող կրիաների պոպուլյացիան պահպանելու համար:

Տոնի նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել մեծ թվով կրիաների ոչնչացման խնդրի վրա՝ մարդկանց հարեւանությամբ ապրելու պատճառով։ Այդ օրը կրիաների բնակության բոլոր վայրերում ակցիաներ են անցկացվում, որոնց ընթացքում կամավորները փրկում են կրիաներին՝ նրանց համար միգրացիայի վայրերում բանուկ մայրուղիների տակ կամ այլ վտանգավոր վայրերում անցուղիներ պատրաստելով։ Ակցիայի մասնակիցները փորձում են պետության կողմից վերահսկվող կարգավիճակով տարածք դարձնել ծովափերը, որտեղ ձվադրում են կրիաները։

Կրիաների համաշխարհային օրն աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ փորձում են սննդից բացառել կրիաներից պատրաստված ուտեստները, ինչպես նաեւ նրանց պատյանից պատրաստված իրերը։

Տոնն իր մեջ ներառում է նաեւ կրիաների կոստյումներով դիմակահանդեսներ՝ կենդանիների կյանքից զվարճալի տեսարաններով եւ այլն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել