News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 07
USD
481.74
EUR
546
RUB
7.01
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Կիպրոսի կառավարությունն աստիճանաբար չեղարկում է սահմանափակումները Լառնակայից եւ Պաթոսից չվերթների նկատմամբ, ինչպես նաեւ վերականգնում է օդանավակայանների ու հյուրանոցների աշխատանքը, իսկ ավիահաղորդակցությունը կվերականգնվի հունիսի 9-ից, տեղեկացրել է տրանսպորտի, կապի եւ աշխատանքի նախարար Յանիս Կարուսոսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ուրբաթ Կիպրոսի նախագահ Նիքոս Անաստասիադիսն անցկացրել է նախարարների խորհրդի նիստ, որի ընթացքում հաստատվել է սահմանափակումներն աստիճանաբար չեղարկելու գործողությունների ծրագիրը, տեղեկացրել է նախարարը:

«Գործողությունների ծրագիրը նախատեսում է օդանավակայանների բացման եւ Կիպրոսի ու մյուս երկրների միջեւ կապի վերականգնման երկու փուլ. առաջին փուլը նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունիսի 9-19-ը, երկրորդը՝ 2020-ի հունիսի 20-ից»,-հայտնել է նախարարը:

Նրա խոսքով՝ առկա համաճարակաբանական պատկերի հիման վրա գիտնականներն առանձնացրել են երկրների երկու կատեգորիա, որոնց հետ վերականգնվել է Կիպրոսում օդային հաղորդակցությունը: Առաջին կատեգորիայում են Հունաստանը, Մալթան, Բուլղարիան, Նորվեգիան, Ավստրիան, Ֆինլանդիան, Սլովենիան, Հունգարիան, Իսրայելը, Դանիան, Գերմանիան, Սլովակիան, Լիտվան: Երկրորդ կատեգորիայի երկրներն են Շվեյցարիան, Լեհաստանը, Ռումինիան, Խորվաթիան, Էստոնիան, Չեխիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ