News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 05
USD
481.74
EUR
546
RUB
7.01
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մհեր Սեդրակյանի նկատմամբ անցած տարի դատախազությունը քրեական գործ էր հարուցել՝ 2002 թվականին Էրեբունու Վարդավառ զբոսայգու տարածքն ապօրինի օտարելու փաստով․ 1999-2005 թթ․ նա եղել է Էրեբունու թաղապետը:

Մեզ հետ զրույցում Սեդրակյանը քրեական գործի վերաբերյալ ասաց, որ մեկ անգամ կանչվել է. «Ես ինքնագլուխ բան չեմ արել, քաղաքապետի որոշում ա եղել, կառավարության որոշում»: Իսկ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունումից հետո մտահոգություններ չունի՞։ «Չունեմ, ինչի՞ պիտի ունենամ, իմ տունը հալալ քրտինքով եմ սարքել, համեստ մի տուն, էդ լճի կողքը, որ իբր մի հսկա առանձնատուն էին նկարել-գցել․ դա չի իմ տունը, հետեւում համեստ, մեկհարկանի տուն է»:

Սեդրակյանը հիշեց իր անցյալը, թե ինչպես է ժամանակին էժան բենզին բերել երկիր, իր պես բարերար մարդուն դրա համար չէին կարող վարձահատույց չլինել, այդ միջոցներով է կառուցել իր տունը. «1992-1994 թվականներին ես բենզինով հեղեղել էի ամբողջ հանրապետությունը, ես էի, չէ՞, Վանո Սիրադեղյանի խնդրանքով հանրապետության ամբողջ բենզինը բերում: 15 հազար էր կանեստրը, ես իջացրել եմ 3 հազար, բա նման բարեգործ մարդուն ոնց չլիներ՝ մի բան կմնար։ Ես թալանչի չէի, որ 15-ով բերեի ու ծախեի: Աշխատել եմ, կերոսինն առել եմ, տվել ժողովրդին, դվիժոկներ եմ աշխատացրել, լույս տվել Էրեբունի համայնքին՝ ձրի»։ Իսկ այժմ վայելում է թոշակառուի իր կարգավիճակը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ կողմից ազատման դիմում չի եղել, եթե լիներ, ես այսօր այստեղ չէի լինի. ԱԱԾ տնօրեն
Ինքը չի եղել համակարգում, բայց ինքը պրոֆեսիոնալ է եւ երկար տարիներ աշխատել է դատախազությունում, ղեկավարել է պետական վերահսկողական ծառայությունը եւ կարծում եմ՝ ոչ մի խնդիր չկա…
Երկրորդ կարծիք լինել չի կարող. Փաշինյանի ստեղծած «թուլեքի թագավորությունը» ժամ առաջ պետք է ապամոնտաժել. Միհրան Հակոբյան
Բարոյականության հետ ակնհայտ խնդիրներ ունեցող Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ` Հայաստանի քաղաքացին պետք է պահանջի, որ օրինակ` Տաթեւիկ Ռեւազյանը բարձր աշխատավարձ ստանա` հայկական…
Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից. Գեւորգ Պետրոսյան
Ոչ մի պատճառաբանություն հիմնավոր համարվել չի կարող...
#Stopnikol2020 շարժման ֆլեշմոբը չիրականացավ. ոստիկանները ռեֆորմիստներին թույլ չտվեցին մոմավառություն իրականացնել
Այսօր Ռեֆորմիստները սկսելու էին այդ ակցիան եւ ինքս եմ հորդորել կողմնակիցներին՝ այստեղ չհավաքվել եւ հավաքվել ենք այստեղ շատ նեղ կազմով…
«Իրավունք». «Ես ԵՊՀ-ից չեմ հեռացել, ռեկտորի պաշտոնն եմ թողել». Արամ Սիմոնյան
Ոչ մի հարաբերություն չկա, կարծում եք` պետք է լինե՞ր: Բնականաբար, չկա...
«Ժողովուրդ». Ինչպես Զարուհի Բաթոյանը հուսախաբ արեց իր թիմին. Զեյնալյանի նախագծի տապալման հետքերով
Բանն այն է, որ պատգամավորն առաջարկում էր մեկուսացման նպաստ սահմանել այն անձանց համար, ովքեր վարձու աշխատող են կամ ինքնուրույն իրենց...