News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանություններն անհամբեր սպասում են, թե ինչ պատասխան կտա Վենետիկի հանձնաժողովը հանրաքվեի չեղարկման, ՍԴ դատավորներին առնչվող իրենց հարցումներին»,- ասաց սահմանադրագետը:

Ի՞նչ ժամկետներում կպատասխանեն։ «Նայած թե ինչ են պայմանավորվել միմյանց հետ, բոլոր դեպքերում կարծում եմ, որ Վենետիկի հանձնաժողովը դժվար թե համաձայնություն տա 12 տարի պաշտոնավարած դատավորների նկատմամբ իշխանության «նկրտումներին», իշխանություններն այդ 3 դատավորի հարցը կլուծեն ԱԺ-ում` կարճ ժամկետում կատարելով սահմանադրական փոփոխություններ»:

Երեքն են` Ֆելիքս Թոխյանը, Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը: «Բոլորն էլ նշանակվել են Տեր-Պետրոսյանի ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ նշանակված դատավոր չկա, եթե իշխանությանը հաջողվի նրանց պաշտոնանկ անել, կմնան Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի ժամանակ նշանակված դատավորները»:

Իսկ ինչո՞ւ են ուզում հանել այդ երեքին։ «Ենթադրում են, որ ՍԴ բալանսը կփոխվի՝ Թովմասյանին նորերը չեն ընտրի։ Վստահ եմ՝ սխալվում են․ Հրայրը կընտրվի, որովհետեւ բալանսը կրկին իր օգտին է, ընդ որում` ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների ժամանակ պետք է նաեւ դրույթ ընդունեն, որ ՍԴ նախագահին նորից պետք է ընտրեն, այլապես իրավունք չունեն Հրայր Թովմասյանին կրկին ընտրել»: Կարծում եք՝ դատավորների վրա ճնշում չե՞ն գործադրի։

«Ճնշում կգործադրեն բոլորի վրա, սակայն արդյունքը կլինի նույնը, մանավանդ որ այնքան բան է փոխվել»: Այդ սահմանադրական փոփոխություններն ի՞նչ ժամկետում կարող են լինել։ «ԱԺ-ում օրենքի փոփոխությունը բավականին արագ` արտահերթ նիստով, իսկ նոր դատավորների ընտրությունն առավել երկար ժամանակ կպահանջի, եւ կրկին մինչ այդ յա՛ էշը կսատկի, յա՛ իշատերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ