News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 29
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Գվատեմալայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակակիրների թվի աճի ֆոնին ուրբաթ ուժի մեջ է մտել շուրջօրյա պարետային ժամը եւ կտեւի մինչեւ երկուշաբթի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այս ուրբաթ օրվա երկրորդ կեսին Գվատեմալան սկսել է շուրջօրյա պարետային ժամի իրականացումը, որը կտեւի մինչեւ երկուշաբթի՝ փորձելով վերահսկողության տակ վերցնել նոր կորոնավիրուսի տարածումը այն պայմաններում, երբ երկրում կտրուկ աճել է ամեն օր COVID-19-ով վարակման դեպքերի թիվը»,- նշում է Prensa Libre պարբերականը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ COVID-19-ի պատճառով Գվատեմալան մի քանի օրով ցանկացած տեղաշարժման արգելք է սահմանում:

Վերջին տեղեկություններով՝ երկրում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 2743 դեպք, 51 մարդ մահացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ