News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Իրավապաշտպան համայնքի պարտքն եմ համարում, որ մեծ ուշադրություն դարձնենք եւ պահանջենք մեր իշխանություններից այս դեպքի կապակցությամբ լուրջ միջոցներ ձեռնարկեն եւ պահանջենք բոլոր իրավասու մարմիններից, որ այս դեպքը համակ ուշադրության կենտրոնում պահվի: Այս մասին այսօր`մայիսի 23-ին, լրագրողներին ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը`անդրադառնալով փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա հարձակման երեկվա միջադեպին:

«Այս միջադեպը, որ տեղի է ունեցել, ցավոք, սա  կարող է դիտարկվել որպես Հայաստանում տեղի ունեցող անընդունելի միջադեպերից մեկը եւ մենք այն համոզմանն ենք, որ այս ամենը այն մակարդակի է հասել, որ անհանդուրժելի է: Մենք հետեւողզական ենք  լինելու, որ մանրակրկիտ այս ամենը պարզաբանվի եւ ամենակարեւորը եւ այն մարդիկ, որոնք որ այս խայտառակությունը, այս ընտանիքի վրա գնալը, որը որ ոչ միայն իրավական, այլեւ բարոյական կարմիր գծերի հատում է, այս ամենը արժանագույն պատասխանի արժանանա,,-ասաց նա:

Մելիքյանը հիշեց, որ դեռ 2018 թվականին, երբ փաստաբան Աթանեսյանը ստանձնել էր Մասիսի քաղաքապետի պաշտպանությունը, նրա վրա «ատելության գրոհ» տեղի ունեցավ, ինչը շարունակվեց եւ արդեն նման դրսեւորում ստացավ հիմա:

«Չի կարող կապ չլինել այս միջադեպի եւ այն բառապաշարի միջեւ, որն օգտագործում է վարչապետը, խորհրդարանի ծեծկռտուքը, անպատժելիության դրսեւորումները եւ այս ամենը չեն կարող պատճառահետեւանքային կապի մեջ չլինեն»,- հավելեց նա:

Նշենք, որ երեկ հարձակվել էին փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա, փորձել լուսամուտից վնասել նրա 7-ամյա որդուն:

Տպել
Ամենաշատ