News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 03
USD
482.38
EUR
540.89
RUB
7.05
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Մենք առաջարկում ենք երեխայի ծնվելիս քաղաքացիական կացության մասին ակտում հնարավորություն ընձեռել նշելու պետական ծառայությունների համար: Այս մասին մայիսի 23-ին Ազգային ժողովում Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկմանն ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:

Նա, մասնավորապես, հայտնեց, որ 2014 թվականից Արդարադատության նախարարությունում ներդրվել է էլեկտրոնային համակարգ, որի միջոցով իրականցվում է քաղաքացիական ակտերի գրանցումը:

«Այս համակարգը համացանցի միջոցով հասանելի է քաղաքացիական կացության ակտերի գրանցման բոլոր մարմիններին»,- նշեց Դանիելյանը:

Փոխնախարարը նաեւ հայտնեց, որ օրենսդրական նախաձեռնության համաձայն՝ էլեկտրոնային համակարգում երեխայի սեռը նույնպես պետք է նշվի՝ միաժամանակ նշելով, որ նախնական տարբերակում այս պահանջը չի եղել:

«Այս օրենսդրական փաթեթով հնարավորություն է ընձեռվում ծնողների համաձայնությամբ ավելացնել քաղաքացիական կացության մասին ակտը, քանի որ տարբեր սոցիալական ծառայություններ տրամադրելու անհրաժեշտություն է առաջանում, եւ ծնողները հանուն դրա ստիպված են գնալ բնակչության պետական ռեեստր եւ այն այնտեղ ստանալ»,- պարզաբանեց Դանիելյանը:

Քննարկումներից հետո խորհրդարանական հանձնաժողովը օրենսդրական նախաձեռնությանը դրական եզրակացություն տվեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ