News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 30
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

«Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Նիկոլը գնացել է Արարատի մարզ` հանդիպելու գյուղատնտեսների հետ: Մարդիկ արդարացիորեն բողոքում են ոռոգման ջրի պակասի համար, նախարար Պապիկյանը, ով ի պաշտոնե համակարգում է ոռոգման ջրի համակարգը, չի կարողանում պատասխանել, թե ինչի չի կարողանում գյուղատնտեսներին ապահովել ջրով: Հիշեցնեմ, որ անցած տարվա վերջին Ազատի ջրամբարից 5,8 մլն խմ ջուր էր բաց թողնվել Ազատ գետ, և իմ գրավոր հարցմանը Ջրային կոմիտեն պատասխանել էր, որ իբր ամբողջությամբ բավարարվել էր ոռոգման ջրի պահանջը , իսկ ավելցուկը բաց են թողել Արաքս, որպեսզի ջրամբարում ամրացման շինաշխատանքներ անեն: Որևէ մեկը ջրի վատնման համար այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց: Ի դեպ` ոռոգման ջրի խնդիրը լուծելու ամենաառաջնային քայլը պետք է լինի կոռուպցիոն ռիսկերով գործող ջրօգտագործող ընկերությունների համակարգի լուծարումը և Ջրառին միացումը:

Մարզպետ Գարիկն էլ դարի բացահայտումն է անում, թե պետք է գյուղատնտեսության հետ թղթով աշխատել, Նիկոլն էլ ասում է, թե ճիշտ է ասում: 2 տարի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը իր կյանքի 45 -րդ տարում նոր է հասկանում, որ գյուղատնտեսությունը կարող է եկամտաբեր լինել և պետք է «թղթով» աշխատել:

Գարիկ` Նիկոլին տար մարզպետարան, թող ուրիշ գյուղեր չգնա` խայտառակ եք լինում:

Տպել
Ամենաշատ