News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 29
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի լուսավորության նախարարությունը մայիսի 25-ին առցանց ձեւաչափով կանցկացնի Համառուսական՝ «Վերջին զանգ-2020» ակցիա՝ հաջակցություն շրջանավարտների, հաղորդվում է գերատեսչության կայքում:

Այս տարի երկրի բոլոր շրջանավարտներին աջակցելու համար Ռուսաստանի լուսավորության նախարարության պաշտոնական կայքում եւ գերատեսչության համացանցային էջերում մեկնարկում է Համառուսական՝ «Վերջին զանգ-2020» ակցիան: Աշակերտներին սպասում են հետաքրքիր ֆլեշմոբեր, հայտնիների, հայտնի բլոգերների, կատարողների եւ հաղորդավարների հետ ուղիղ եթերներ, որոնք կներկայացնեն իրենց հիշողությունները դպրոցում անցկացրած տարիների մասին, կշնորհավորեն երեխաներին եւ շնորհակալություն կհայտնեն ուսուցիչներին:

«Լուսավորության նախարարության առցանց միջոցառումներն անցկացվում են Mail.ru Group-ի, Ուսանողական հեռուստատեսության միջազգային ասոցիացիայի եւ Աշակերտների ռուսական շարժման հետ համատեղ ու միավորում են երկրի բոլոր անկյուններում սովորողներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ