News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 28
Տեսնել լրահոսը

Արցախում՝ Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրին մայիսի 22-ին ժամը 14։30-ի սահմանում խոշոր վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է ԱՀ քննչական կոմիտեն։

«Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրին իրար են բախվել  «ՎԱԶ-2121», «ԲՄՎ-520» և «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոտոմեքենաները, ինչի հետևանքով «ԲՄՎ-520»-ի 1941թ ծնված ուղևորը և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի 1953թ ծնված վարորդը բուժհաստատություն տեղափոխելու ճանապարհին մահացել են, իսկ «ԲՄՎ-520» ավտոմեքենայի 1973թ ծնված վարորդը և «ՎԱԶ-2121»-ի ավտոմեքենայի 1980թ ծնված ուղևորը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու շրջբուժմիավորում։

Դեպքի վայր է մեկնել Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երրորդ քննչական բաժնի քննիչը։ 

ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ»,- ասվում է ՔԿ հղորդագրությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարդինալն եւ եւս ինը մարդ դատարանի առջեւ են կանգնել Վատիկանում` ֆինանսական սկանդալների պատճառով
Վատիկանի նորագույն պատմության մեջ ամենամեծ քրեական դատավարության համար լսումներն անցկացվում են Վատիկանի թանգարանների մեծ դահլիճում...
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Նոր Գեղի գյուղի սկզբնամասում բախվել են Mercedes G63-ն ու Mercedes C180-ը
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկների…
Գեղարքունիքում ավտովթարի հետեւանքով երկու անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց
Վթարի հետեւանքով ուղեւորներ՝ ՌԴ քաղաքացի 16-ամյա Աննա Դադյանն ու...
ԱՄՆ-ում երեկույթի մասնակիցները աղյուսներով սպանել են մարդկանց վրա կրակող տղամարդուն
Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի օրը Տեխասի Ֆորտ Ուերտ քաղաքում...
Պարեկները ծեծի կասկածանքով բերման են ենթարկել. պարզվել է հետախուզվում է ինքնիրավչությանը հանցակցելու համար
Պարեկային ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել...
Արարատի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Տղամարդը հայտնել է, որ իրենն է, ինքն է աճեցրել: Տղմաարդը բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին...
Ամենաշատ