News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քայլի Մաքենանին չկանխամտածված հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական բանկային հաշվեհամարը, ինչպես նաեւ բանկային գաղտնաբառերը, հայտնում է Daily Mail-ը:

Մաքենանին այս զգայուն տեղեկատվությունը հրապարակել է իր ամենօրյա ճեպազրույցի ժամանակ:

Սպիտակ տան մամուլի քարտուղարը երեկ հայտարարել էր, որ Թրամփը որոշել է իր եկամուտներից 2020 թվականի համար 100 հազար դոլար նվիրաբերել ԱՄՆ առողջապահության նախարարությանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ջանքերին աջակցելու համար:

Դրանից հետո նա խցիկների առջեւ ցուցադրել է չեկը, որը ստորագրել էր ԱՄՆ նախագահը:

Սպիտակ տանից The New York Times պարբերականին հայտնել են, որ Մաքենանիի կողմից ճեպազրույցի ժամանակ չեկի ցուցադրումն օրինական էր:

Այս արարքը, սակայն, մտահոգել է Նույնականացման տվյալների գողության ռեսուրսների կենտրոնի ղեկավար Եվա Վելասկեսին, որը հայտարարել է, որ անձնական տեղեկությունների հրապարակային ցուցադրումը լավագույն պրակտիկանն չէ:

Ընդ որում՝ նա հնարավոր է համարել, որ Թրամփի հաշիվների նկատմամբ, հաշվի առնելով նրա դիրքը, ավելի շուտ ընդունվել են լրացուցիչ պաշտպանական միջոցներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ