News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրացական կողմը չի թաքցնում նոր կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը, հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոնն կլինիկայի բուժգծով ղեկավար Մարինա Էզգուբայան՝ մեկնաբանելով Հայաստանի առողջապահության նախարարի հայտարարությունը, փոխանցում է «Sputnik-Գրուզիան»:

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանում հակահամաճարակային համակարգը եւ առողջապահությունը տարբերվում է հայկականից, ընդ որում՝ ոչ լավ կողմով: Նախարարը նաեւ նշել էր, որ Հայաստանն իր վիճակագրությունը թափանցիկ է ցույց տալիս:

«Մեր բոլոր տվյալները հավաստի են, մենք ոչ մի դեպք չենք թաքցնում: Այսօրվա դրությամբ հիվանդացած պացիենտների թիվը կազմում է 728, եւ եթե որեւէ մեկը դրանում կասկածում է, ես չգիտեմ: Իմ կարծիքը նշանակություն չունի, ճշմարտությունը մեկն է՝ մենք հաստատված 728 պացիենտ ունենք, փաստերը թաքցնելը իմաստ չունի, ինչպես եւ այդ թեմայով խոսելը»,- ասել է Էզգուբայան:

Վերջին տվյալներով՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6 302 դեպք: Փորձագետները բազմիցս կարծիք են հայտնել, որ նման անմխիթար իրավիճակը կապված է այն հանգամանքի հետ, որ իշխանությունները ուշացան ինֆեկցիայի տարածումը զսպող միջոցառումներ ընդունել, նշում է վրացական գործակալությունը:

Վրաստանը կորոնավիրուսի ախտորոշման թեստեր է ստացել 2020 թվականի փետրվարի 4-ին՝ երկրում կորոնավիրուսի առաջին դեպքի հայտնաբերումից 22 օր առաջ: Արդեն փետրվարի 12-ին մշակվել են հանձնարարականներ եւ ուղեցույցներ, որոնք անհրաժեշտ էին կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը երկրում գրանցվել է փետրվարի 26-ին: Վրաստանում վարակման ներքին տարածման գործընթացը սկսվել է մարտի 22-ից, երբ երկրում վարակակիրների ընդհանուր թիվը կազմում էր 54:

Այդ ժամանակ Վրաստանում արդեն մտցվել էին արտակարգ դրություն եւ խիստ սահմանափակումներ:

Մայիսի վերջի դրությամբ երկրում անցկացվել է կորոնավիրուսի ախտորոշման մոտ 46 հազար թեստ, ամեն օր թեստավորվում էր 1,6 հազար մարդ:

Այսօրվա դրությամբ Վրաստանում ԱԴ ռեժիմը հանվել է, սակայն քաղաքացիների մի շարք սահմանափակումներ շարունակում են գործել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ