News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ուկրաինայի Ազգային հիշողության ինստիտուտի տնօրեն Անտոն Դրոբովիչը AnalitikaUA.net-ի հետ հարցազրույցում բարձր է գնահատել Կիեւի եւ Երեւանի հարաբերությունների ամրապնդման գործում համայնքի դերը՝ հայ համայնքի գործունեությունն անվանելով կատարյալ:

Նրա խոսքով՝ ժողովուրդների համատեղ ապրելու բազմադարյա պատմությունն անչափ կարեւոր է, եւ շատերը արժե սովորեն այն բանից, թե մենք ինչպիսի հայ-ուկրաինական գործընկերություն ունենք:

«Հայ համայնքը Ուկրաինայի ամենակոնսոլիդացված եւ սուբյեկտային համայնքներից է, այն տեսանելի է, ազդում է հանրային կյանքի վրա: Հայ համայնքի հետ գործ ունենալը հաճելի է, որովհետեւ մենք տեսնում ենք, որ նա սոցիալապես պատասխանատու է, հավատարիմ համայնքի ժողովրդավարական ընթացակարգերին, եւ ինձ թվում է, որ շատ դեպքերում այն պատմական հայրենիքի հետ կապի պահպանման ընդօրինակման նմուշ է, եւ Ուկրաինայում սոցիալական հարաբերությունների պատասխանատու լիարժեք սուբյեկտ»,- նշել է Անտոն Դրոբովիչը:

Կամենեց Պոդոլսկից Հայակական Աստվածամոր սրբապատկերի եւ Սուրբ Անտոնիոսի եւ Թեոդոսիայի սահմաններում Կիեւյան Սոֆիայում հայկական ժամերգությունների օրինակով դիմելով ընդհանուր խորհրդանիշներին՝ նա ընդգծել է, որ արժե այդպիսի կոնսոլիդացնող խորհրդանիշներ փնտրել, ուշադրություն դարձնել այդպիսի պատմություններին, դրանք ուսումնասիրել եւ դրանց մասին պատմել լրատվամիջոցներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ