News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 26
USD
483
EUR
526.57
RUB
6.76
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Մայիսի 25-ին սպասվում են Միսնկ-Երևան-Մինսկ եւ Մոսկվա-Երևան չվերթները։ Այս մասին հայտնում է Քաղավիացիայի կոմիտեն։

« Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ ս. թ. մայիսի 25-ին կիրականացվի Միսնկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):

Ս. թ. մայիսի 25-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:10):

Պարետի ցուցումով ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։

Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»,- ասված է կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ