News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 29
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


Համացանցում է հայտնվել Մոսկվայի կենտրոնում «Ալֆա-բանկի» մասնաճյուղում պատանդներ վերցնելու վայրի տեսանյութը:

Ընդ որում՝ տեսանյութերից մեկում պատկերված է իրավապահների կողմից բանկի գրոհը եւ տղամարդու ձերբակալությունը, իսկ մյուսում ենթադրաբար բանկը գրաված տղամարդը պատանդներից մեկի հետ դատողություններ է կատարում է մահվան մասին:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին այն մասին, որ անհայտ անձը մի քանի մարդու պատանդ է վերցրել Զեմլյանոյ Վալ փողոցում գտնվող «Ալֆա-բանկի» մասնաճյուղում:

Լրատվամիջոցները նաեւ հայտնել էին, որ տղամարդը հայտնվել է կենսական ծանր վիճակում եւ պահանջել է խոշոր գումար: Հայտարարել է, որ շենքն ականապատված է:

Նա նաեւ պահանջել է իր մոտ բերել Օլգա Բուզովային՝ հայտարարելով, որ «նա իրենից ինչ-որ բան է գողացել»:

Ավելի ուշ տղամարդը ձերբակալվել էր:

Նա ծագումով Նիժնեվարտովսկից 34-ամյա Ալեքսեյ Բարիշնիկովն է, հայտնել է «ՄԿ. շտապ լուրեր»-ի Telegram ալիքը:

Միջադեպի փաստով Ռուսաստանի ՔԿ Մոսկվայի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Հաղորդվում է, որ տուժողներ չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ