News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը պաահական չի համարում խափանման միջոցը փոխելու բողոքի քննությունը Վերաքննիչում նորից Արմեն Դանիելյանին մակագրելու որոշումը:

«Հետաքրքիրն այն է, որ մեկ տարի անց էլի նույն ժամանակահատվածում էլի ունենք անձնական երշախավորության վերաբերյալ հարց եւ կրկին դա մակագրվում է դատավոր Դանիելյանին։ Կարծում եմ՝ տեղին է վերհիշել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հայտարարությունը, երբ վերջինս ասել էր, որ իշխանությունները ցանկանում են, որ բոլոր դատավորները լինեն Աննա Դանիբեկյանին եւ Արմեն Դանիելյանին։ Ստացվում է՝ Աննա Դանիբեկյանը երկու ամիս բացակայելու պայմաններում նույնիսկ ոչ մի այլ դատավորի չփոխանցեցին մեր միջնորդությունները եւ Աննա Դանիբեկյանը վերադարձավ եւ բնականաբար շատ կանխատեսելի, իրեն բնորոշ որոշումներ կայացրեց, իսկ այդ մասով էլ վերաքննիչ բողոքն էլ 17 դատավորներից մակագրվում է հենց Արմեն Դանիելյանին։ Այսինքն հավատալ այս ամենի պատահականությանը ուղղակի ծայրահեղ դժվար է, եթե ոչ անհնարին։ Ակնկալել Արմեն Դանիելյանից արդարադատություն, գիտեք, փաստաբանների HelpCourt վարկանիշային համակարգը շատ կայուն տարիների ընթացքում որոշակի վարկանիշ տվել է պարոն Դանիելյանին։ Պարոն Դանիելյանը, ինչպես նշեցի, ամենակոպիտ խախտումներն էր թույլ տվել եւ նույնիսկ կարելի է ասել Արցախի երկու նախագահները բավարար չէին, որպեսզի խափանման միջոցը լիներ անձնական երաշխավորությունը։ Ի դեպ, կարծում եմ՝ դա բավարար չէր մենակ Արմեն Դանիելյանի համար»,-ասաց նա։

Փաստբանը վերադառնալով հայտնի հայտարարությանը, ասաց, որ խափանման միջոցի քննության հարցում կրկին ընտրել նույն դատավորներին, նշանակում է այլ դատավորի հնարավոր չի գտնել այս հարցի վերաբերյալ. «Որովհետեւ կարծում եմ ցանկացած այլ դատավորի գործողություն այս հարցում առավել քան ակնհայտ կլիներ, որովհետեւ չի կարող կորոնավիրուսային նման ցուցանիշների պայմաններում, երբ մենք նման աճ ունենք վարակի, Եվրոպայի խորհուրդը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը հորդորում են, որ խափանման միջոցները փոփոխվեն, հատկապես խոցելի խմբում գտնվող անձանց դեպքում, գիտեք Ռոբերտ Քոչարյանի տարիքը, բայց հենց Աննա Դանիբեկյանի համար դա նշանակություն չի ունենում, որովհետեւ իրավունքի հետ առնչություն չունի այդ դատավորը, իսկ վերաքննիչ բողոքն էլ հենց մակագրվում է Արմեն Դանիելյանին։ Արդարադատություն ակնկալել հնարավոր չի։ Հետ ենք գալիս այդ հայտարարությանը ու հետո նայում փաստական հանգամաներին։ Չի կարող նորմալ լինել, որ երկու ամիս դատավորը վիրահատական հարց ունենա, հետո կարողանա վերադառնալ աշխատանքի, նորից մեկնի հանգստի, չքննի մեր միջնորդությունները, բայց նորից ոչ մի այլ դատավորի չմակագրվի ու արդյունքն էլ շատ կանխատեսելիորեն լինի նույնը, հետո վերաքննիչ բողոքն էլ 17 դատավորներից հենց Արմեն Դանիելյանին մակագրվի։ Մենք որոշակի գործողություններ կիրականացնենք այս հարցի վերաբերյալ եւ առաջիկայում կհայտնենք դրանց մասին»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով խափանման միջոցի վերաբերյալ փաստաբանների վերաքննիչ բողոքները մակագրվել են դատավոր Արմեն Դանիելյանին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ