News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 29
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Նախորդ օրվա ուժեղ քամու պատճառած վնասները ճշտելու նպատակով այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են պատասխանատու կառույցների և ստորաբաժանումների ղեկավարներ։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:

«Մարզպետին զեկուցվել է, որ դեռ երեկվանից մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունն աշխատանքներ է տարել մարզի բոլոր համայնքների վնասի չափերը ճշտելու համար։ Ըստ նախնական տվյալների վնաս է կրել 18 համայնք, այդ թվում Անի և Մարմաշեն խոշորացված համայնքների մի շարք բնակավայրեր։ Վնասվել են բնակելի տների և օժանդակ կառույցների տանիքներ, շրջվել են էլեկտրասյուներ, ծառեր են արմատախիլ եղել։

Քամու պատճառած վնասի չափերն ուսումնասիրելու և վերջնական ճշգրտումների համար Տիգրան Պետրոսյանի հանձնարարությամբ ձևավորվել են աշխատանքային խմբեր, որոնք մեկնել են համայնքներ և կաշխատեն ԱԻՆ փրկարար ծառության Շիրակի մարզի փրկարարական վարչության աշխատակիցների և վնասների գնահատման համայնքային հանձնաժողովների հետ։ Վնասի չափերը հստակեցնելուց և ամբողջական պատկերն ունենալուց հետո տեղեկատվությունը կուղարկվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարություն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ