News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արգենտինան շաբաթ օրը, մայիսի 23-ին, հայտնվել է տեխնիկական դեֆոլտի մեջ՝ պետական պարտատոմսերի երեք թողարկումների համար մոտ 500 միլիոն ԱՄՆ դոլարի տոկոսադրույքների մարման վճարման ժամկետի լրանալուց հետո: Արգենտինայի պատմության մեջ սա իններորդ դեֆոլտն է, հայտնում է DW-ն:

Էկոնոմիկայի նախարարությունը մայիսի 21-ից մինչեւ հունիսի 2-ը երկարաձգել է երկրի 66 միլիարդ դոլար արտաքին պարտքը վերակազմավորելու առաջարկի գործունեության ժամետըը: Ի թիվս այլ բաների, առաջարկը ներառում է վճարումների երկու երրորդի մարում եւ եռամյա հետաձգում, այն դեպքում, երբ վարկատուները պատրաստ են միայն մեկ տարվա համաներման:

Հարավամերիկյան երկրի իշխանությունները շարունակում են վերակազմավորման շուրջ բանակցել վարկատուների հետ, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Մարտին Գուսմանը: Նրա խոսքերով՝ «սեղանի շուրջ բոլոր կողմերը ցանկանում են լուծել իրավիճակը»: Գուսմանը առաջարկը բացատրել է նրանով, որ COVID-19 համավարակի ընթացքում հանրապետությունը չի կարող պետբյուջեի եկամուտների 20 տոկոսը տրամադրել պետական պարտատոմսերի վճարմանը:

Արժույթի միջազգային հիմնադրամը նախկինում Արգենտինայի պարտքերի բեռը «անընդունելի» էր անվանել: Երկրի ընդհանուր պարտքը 2019-ի վերջի դրությամբ կազմել է մոտ 323 միլիարդ ԱՄՆ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ