News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 29
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԵՎ ՎԵՐՋԱՊԵՍ Ու՞Մ ՊՐՈԵԿՏՆ Է ՓԱՇԻՆՅԱՆԸ...

Արդեն երկու տարի է Հայաստանում տիրում են «թավշյա հեղափոխություն» իրականացրած մարդիկ, Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, սակայն այդպես էլ բաց է մնում այն հարցը, թե ո՞վ է կանգնած այս ամենի հետևում։ Ռետրոսպեկտիվ հետևելով աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, տեսնում ենք, որ աշխարհում տեղի ունեցող բոլոր նման հեղաշրջումները ունենում են աշխարհաքաղաքական շահեր, մանավանդ նախկին խոորհրդային տարածքում՝ Վրաստան, Ուկրաինա... Սովորաբար այս հեղաշրջումների հետևանքով իշխանության «լափամանի» մոտ հայտնված մարդիկ ներկայացնում են արևմուտքի շահերը և գլխավոր նպատակ են ունենում թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը։ Սակայն մեր դեպքում, հեղաշրջումից հետո, արևմուտքի կողմից առանձնակի ոգևորություն չնկատվեց։ Սրան էլ եթե գումարենք այն փաստը, որ այսօրվա դաշտում Նիկոլ Փաշինյանը ոչ մեկին քաղաքական գործընկեր չի համարում` բացառությամբ «Սորոսի» հիմնադրամի։ Սրան էլ եթե գումարենք այն փաստը, որ Ջորջ Սորոսը՝ Ալիևի մտերիմ ընկերն է, ապա արդեն կկարողանանք հետևություններ անել, որ աշխարհաքաղաքական շահերից ելնելով, 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՏԵՐԵՐԸ՝ ՊԱՆԹՈւՐՔԻՍՏԱԿԱՆ ՈւԺԵՐՆ ԵՆ, ովքեր Ալիևի միջնորդավորված ֆինանսավորմամբ իրականացրեցին «թավշյա հեղաշրջումը»։ Ցավն այն է, որ այս պարագայում, Ալիևի և արևմուտքի շահերը, որոշ պարագաներում համընկնում են՝ երկու դեպքում էլ աշխատանք է տարվում Ռուսաստանին հանել խաղից, այս տարածաշրջանում, ինչը ընդհանուր առմամբ արևմուտքի լուրջ երազանքն է, իսկ Ադրբեջանին հնարավորություն է տալիս տիրանալ հայկական հողերին և հեշտությամբ լուծել տասնամյակներ ձգվող «Ղարաբաղյան հիմնախնդիրը»։

Այս թեզի նկատմամբ համոզմունքը ուժեղանում է, երբ փորձում ես նկատել որոշակի սիմվոլիզացիաներ, օրինակ՝ Փաշինյանի նվերը Ալիևին, Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը՝ Շուշիի ազատագրման օրը նշանակելով։ Ամբողջ Հայ ազգը, իր ազատամարտի վերջը սիմվոլացնում է այս հաղթանակի հետ, սակայն այդ օրը ոչ միայն ՉՇՆՈՐՀԱՎՈՐԵՑԻՆ ՕՐՎԱ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ, այլև նշանակվեց մի ամոթալի և խայտառակ դատ, ինչը ակնհայտ խրախուսական արձագանք գտավ ադրբեջանական մամուլում, որտեղ նշվեց, որ «...սիմվոլիկ է, որ հենց այս օրը, Փաշինյանը դատում է Խոջալուի եղեռնի կազմակերպիչներին...»։

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ իրականում՝ 2 տարի առաջ։ Տասնամյակներ շարունակ Ալիևը փորձում է ռևանշ վերցնել ու կրկին զավթել մեր հայրենի հողը, սակայն դա նրան չի հաջողվում։ Դրա վառ ապացույցն էր «Ապրիլյան պատերազմը», որը նույնպես ձախողության մատնվեց և չնայած նրա ներկայացրածի, ադրբեջանցիները սուր դժգոհություն արտահայտեցին ելնելով իրենց զոհերի քանակից, ծախսված գումարներից և այլն։ Տարիներ շարունակ, Ալիևը միլիարդավոր դոլարներ է ծախսում սպառազինություն ձեռք բերելու վրա, սակայն ապարդյուն: Ահա այս պարագայում, նա գտավ մի եզակի հնարավորություն, լուծել խնդիրը շատ ավելի փոքր գումարներ ծախսելով և շատ ավելի հիմնովի։ Ալիևը որոշեց ԳՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈւԹՅԱՆԸ։ Այս կոնտեքստում արդեն հասկանալի է դառնում Ալիևի կոչերը՝ Սևանի ափերի, Երևանի, Զանգեզուրի և այլ, կարծես թե աբսուրդ բաների մասին, որոնք այսօր կարծես թե օրեցօր իրականություն են դառնում։ Գնելով Հայաստանի իշխանությանը, Ալիևը կկարողանա իր դիսիդենտի միջոցով, հետևողականորեն քանդելով և պառակտելով երկիրը ներսից, արդյունքում հասնել այն վիճակին, որ Հայաստանի միակողմանի զիջումներն ու կապիտուլյացիան դառնան անխուսափելի:

Ալիևը, իր մտերիմ Սորոսի հետ միասին էլ որոշեցին ֆինանսավորել ողջ «թավիշը»։ Իրականում իհարկե ավելի ձեռնատու է մի քանի հարյուր միլիոն դոլլար ծախսել ընդհանրապես, Հայաստանն ու Հայ ազգը վերացնելու ու բարոյազրկելու վրա, քան միլիարդավոր դոլլարներ՝ սպառազինության, որի արդյունքում ունենալու էր կասկածելի արդյունք։ Գտնել այն խոցելի անձնավորությանը, ով մի քանի հարյուր միլիոն դոլլարով կիրականացնի Ալիևի ծրագիրը, ադրբեջանի հատուկ ծառայությունների համար մեծ դժվարություն չեր ներկայացնում։ Նախկինում, Ալիևի հայրը կարծես թե արդեն համաձայնություն ուներ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ով այս պահին նույնպես որոշակի ազդեցություն ունի որոշ շրջանակների վրա, և այդ շրջանակներից ուղղակի պետք էր գտնել մի անձի, ով շատ փող կսիրի, անասելի փառքի ձգտում կունենա, չի ունենա ազգային արժեքներ և կկիսի Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարները։

Քանի որ բոլորս համոզված ենք, որ Ադրբեջանի համապատասխան ծառայությունները ուշի ուշով հետևում են Հայաստանում տեղի ունեցով բոլոր քաղաքական գործընթացներին, գտնել նման անձի իհարկե դժվար չէր։ ԵՎ ԱՅՍՊԵՍ՝ Նիկոլ Փաշինյան, մարդ, ով տարիներ շարունակ գումար էր վաստակում կամայական մարդու վրա շինծու վատաբանումներ գրելու կամ նույն մարդու վրա չգրելու համար։ Մարդ, ով 90-ականներից հավատարիմ կիսում է Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարները, ով «Ազատամարտի» տարիներին փախել է բանակից, ով միշտ տենչացել է փառքի, ով լավ չի ապրում։ Մարդ, ով «Մարտի 1»-ի ակտիվ կազմակերպիչներից է, ում համար Արցախը՝ արժեք չի, ով չունի հայրենիք, էգոցենտրիկ է և գումարի և փառքի համար պատրաստ է կամայական քայլի։

Կարծում եմ Ալիևը կամ Սորոսը նախնական պայմանավորվածության ժամանակ թույլ են տվել իրենց դիսիդենտին, բացի իրենց կողմից առձեռն վճարված գումարի և «հեղափոխության ծախսերի», հնարավորությանս սահմաններում, անպատիժ լափել Հայաստանի «լափամանից»։

Ինչ տեղի ունեցավ հետո՞։ «ՀԵՂԱՓՈԽՈւԹՅՈւՆ»... և Ալիևի պլանի իրագործումը սկսվեց ազգային արժեքների ոչնչացումից՝

• Ալիևի գումարներով հնարավորինս նվազեցվեց Արցախյան հերոսամարտի դերը։ Միտինգներից մեկի ժամանակ նույնիսկ մի հերոսամարտի մասնակից «իմքայլական» հայտարարեց, որ այս ազգաքանդ գործընթացն ավելի կարևոր է քան հերոսամարտը։ Ի լուր աշխարհի, նաև ադրբեջանցիների, ստեղծվեց հանձնաժողով, որը քննում է «Ապրիլյան ազատամարտը»... մնացածը թվեք ինքներդ։

• Ալիևի տված գումարներով ակտիվ սկսեցին հեղինակազրկվել հերոսներ։ Արցախյան հերոսներին սկսեցին դատել անհասկանալի մեղադրանքներով, ժողովրդին ի ցույց դնելով նրանց՝ նստած մեղադրյալի աթոռին, հորինելով շինծու, «Մարտի 1»-ի գործը։ Ներմուծվեցին նոր հերոսներ՝ Մելինե Դալուզյանի և նրա նմանների կերպարանքներով, ովքեր անմիջական վարչապետի հովանավորչություն ստացան և նրանց մասին սկսեցին ֆիլմեր նկարել... կարող եք շարունակել ինքներդ։

• Ալիևի ծախսած միջոցներով ակտիվ սկսվեց հեղինակազրկվել Հայ Եկեղեցին և հավատքը։ Օրվա իշխանությունների հովանավորությամբ ստեղծվեց «նոր հայաստան - նոր հայրապետ» շարժումը։ Անաղուհաց ադրբեջանամետները սկսեցին քյաբաբ ուտել վեհարանում...

• Ալիևի ծախսած գումարներով, ամբողջ աշխարհի հետ փչացան Հայաստանի հարաբերությունները համարյա բոլոր երկրների հետ։ Բնականաբար, յուրահատուկ կերպով դա անդրադարձավ Ռուսաստանի վրա, որտեղ բնակվում և աշխատում են մոտ 3 000 000 մեր հայրենակիցներ։ Էլ չեմ խոսում գազի գնի թանկացման և այլ բաների մասին...

• Ալիևի գումարներով համարյա թե վերացան Հայաստան-Սփյուռք հարաբերությունները...

• Ալիևի ծախսած գումարի շնորհիվ վերացան ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ և շուտով մեր հայրենիքը կհայտնվի տնտեսական կոլապսի մեջ...

• Ալիևի ներդրումներով Հայաստանում տեղի է ունենում ակտիվ հակապետական և այլասերման համատարած քարոզ...

Այս ցուցակը կարող եմ անվերջ թվել, սակայն փորձեք այն լրացնել ինքներդ։

Վերջում ուզում եմ խոսել այս ամբողջ պատմության ամենակարևոր մասի մասին։ Այս ծրագրի իրականացման միակ ու լուրջ խոչընդոտը Ռոբերտ Քոչարյանն է՝ Իլհամ և Հեյդար Ալիևների նման «կիրթ մարդկանց» ահն ու սարսափը։ Հենց սա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը, Ալիևի հրահանգով, կամայական անօրինական ճանապարհով և կյանքի գնով պահում է Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ։

Բայց դե սա միայն մտորումներ են, որոնք կարող էին իրականության հետ աղերս չունենալ։ Համենայն դեպս ես այդպես եմ ուզում։

Բայց դե ո՞վ գիտե... ) փաստերն ապացուցում են հակառակը... (((»

 

Տպել
Ամենաշատ