News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր ՀՔԾ-ն որոշել է, որ մայիսի 8-ին բոլորիս աչքի առաջ ընդդիմադիր պատգամավորի դեմ Ազգային ժողովում կատարված խմբակային ոտնձգությունը հանցակազմ չի պարունակում։ ՈՉ ՄԻ հանցակազմ չի պարունակում։

Այդ միջադեպից 3 օր հետո տեղի էր ունեցել մեկ այլ միջադեպ քաղաքական բողոք ներկայացնող ակտիվիստի և իշխանական պատգամավորի միջև («հեծանիվի գործ»)։ Ճիշտ է, իշխանական պատգամավորը մինչ օրս զարմանալիորեն խուսափում է հանրությանը ներկայացնել եղելության իր վարկածը՝ վկայակոչելով նախաքննության գաղտնիությունը, այնուհանդերձ, ակնհայտ է, որ մայիսի 11-ի «հեծանիվի» միջադեպը իր բնույթով ու ծանրությամբ ավելի լուրջ չէր մայիսի 8-ին ԱԺ դահլիճում տեղի ունեցած միջադեպից։ Մինչդեռ «հեծանվորդը» արդեն 10 օր է՝ կալանավորված է քրօր 316-րդ հոդվածով։

Հարց՝ բա եթե 316-ը «պաշտպանում է» իշխանական պատգամավոր Ն.Բ.-ին, ինչու՞ չի «պաշտպանում» ընդդիմադիր պատգամավոր Է.Մ.-ին։ Ու ինչու՞ «մայիսի 8-ի» միջադեպով չի հարուցվել քրգործ օրենսգրքի նույն 316 հոդվածով։

Պատասխանն ակնհայտ է. որովհետև ՀՀ քննչական մարմինները խտրական մոտեցում ունեն՝ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված, իսկ «երկակի ստանդարտները» մեզանում արդեն սովորական են դարձել։ Ակնհայտ է նաև, որ մայիսի 11-ի գործով կալանավորված անձը՝ Արթուր Ալեքսանյանը, «դասագրքային» իմաստով քաղբանտարկյալ է՝ ԵԽԽՎ թիվ 1900 բանաձևի 4-րդ հիմքի ներքո («անձը, քաղաքական դրդապատճառով, ազատությունից զրկվել է խտրական ձևով՝ ի համեմատ այլ անձանց»)։

ՀԳ. Վստահ եմ՝ շուտով Հայաստանը տարածաշրջանային առաջատար է լինելու ոչ միայն COVID-ի, այլև քաղբանտարկյալների գծով։ Վստահ եմ նաև, որ այս խայտառակությունների համար պատասխանատու դատարկաբանների քաղաքական ակումբի անունը շուտով դառնալու է վիրավորական արտահայտություն, ու մարդիկ շուտով իրար դատի են տալու՝ անտեղի տեղը միմյանց «քը-պըական» անվանելու համար»

 

Տպել
Ամենաշատ