News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գիտնականները արդեն վաղուց են փորձում մարդու օրգանիզմի տարբեր բիոնիկական մասեր ստեղծել։ Եւ վերջին տարիներին լրջորեն առաջ են գնացել այդ հարցում։ Ոչ վաղ անցյալում գիտնականներին հաջողվել է ստեղծել արհեստական աչք, որի կառուցվածքը շատ նման է իրականին։ Իսկ որոշ ցուցանիշներով նոր բիոնիկական աչքը նույնիսկ գերազանցում է մարդկայինին, գրում է Planet Today-ը։

Ինչպես հայտնի է, մարդկային աչքը բավական բարդ մեխանիզմ է։ Մենք տեսնում ենք, տարբերում ենք գույները եւ առարկաները շնորհիվ այն լույսի, որն անցնում է աչքերում տեղադրված լինզաների միջով։ Որից հետո ստացված տվյալներն ընկնում են ցանցաթաղանթներում ֆոտոռեցեպտորների վրա, իսկ ինֆորմացիան արդեն փոխանցվում է ուղեղին։

Մոտավորապես այդպես է աշխատում նաեւ բիոնիկական աչքը, որը ստեղծել է Հոնկոնգի համալսարանի գիտնականների խումբը՝ Չժիյուն Ֆանյայի ղեկավարությամբ։ Արհեստական մշակումն իրենից ենթադրում է իրական մարդկային աչքի չափ գունդ, որը լցված է հեղուկով, որն էլ էլեկտրական հոսանք է անցկացնում։ Արհեստական ցանցաթաղանթին ամրացված նանոլարի միջոցով ինֆորմացիան փոխանցվում է դրա մշակման արտաքին սխեմաներին։

Իհարկե, կառուցվածքը դեռ ինքնավար չէ, սակայն գիտնականներն աշխատում են այդ ուղղությամբ։ Բացի այդ, տեսականորեն, պատկերը, որը կարող է փոխանցել բիոնիկական աչքը, կարող է մեծ թողունակություն ունենալ, քանի իրականը։ Սակայն դրա համար այն դեռ պետք է կատարելագործել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ