News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այգիների եվրոպական օրը (The European Day of Parks, EDoP) հիմնադրվել է «ԵՎՐՈՊԱՐԿ» կազմակերպության կողմից, որը եվրոպական վեց երկրների ավանդույթներով միավորում է բնության պահպանվող տարածքները։ Առաջին անգամ 1999թ․ նշված տոնը այժմ ամբողջ Եվրոպայում ամեն տարի նշվում է մայիսի 24-ին, գրում է Calend.ru-ն։

Տոնակատարության օրը ընտրվել է կապված այն բանի հետ, որ հենց 1909թ․ մայիսի 24-ին են Եվրոպայում ստեղծվել առաջին ազգային այգիները (հետագա տարիներին Եվրոպայում ստեղծված մոտ 300 ազգային այգիներից առաջինները)։ Դրանք ինը Ազգային այգիներ էին հիմնված Շվեդիայում։ Այն ժամանակվանից բնության պահպանվող տարածքները Եվրոպայի բնության եւ մշակութային ժառանգության անգին մասն են դարձել։

Այս բնապահպանական տոնը հիմնադրվել է Եվրոպայի արգելոցները զարգացնելու, ինչպես նաեւ դրանց աշխատանքում հասարակական աջակցությունը խթանելու նպատակով։

Այդ օրը բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում արգելոցների տարածքում եւ դրանց շուրջը (բացում են թեմատիկ ցուցահանդեսներ, կարդում են դասախոսություններ, ցուցադրում են ֆիլմեր, անցկացնում են նոր էքսկուրսիաներ, կազմակերպում են մանկական ծրագրեր եւ փառատոներ), որոնց նպատակը Եվրոպայի բնական գեղեցկության եւ նրա մշակութայինժառանգության վրա ուշադրություն հրավիրելն է։ Առաջին պլան միշտ մղվում է դրանց պաշտպանությունը՝ ինչպես ներկայում, այնպես էլ ապագայում։

Ամեն տարի Այգիների օրը նվիրվում է որոշակի թեմայի։ 2014-ին, քանի որ աշխարհը նշում էր Առաջին համաշխարհային պատերազմի սկզբի 100-ամյակը, տոնի նշանաբան էին ընտրվել հետեւյալ բառերը․ «Այգիները բնության համար։ Այգիները բարեկեցության համար։ Խաղաղության այգիներ», իսկ 2015-ին՝ «Մեր բիզնեսի բնությունը»։ 2016-ի նշանաբանն էր՝ «Բնության համը», այն ընտրվել էր, որպեսզի ընդգծեր բնության, մարդկանց եւ գաստրոնոմիայի միասնականության կարեւորությունը։ 2017-ին Այգիների օրը նվիրված էր երկրագնդի վրա կլիմայի փոփոխությանը, որն, իհարկե, ազդում է բնության արգելոցների եւ այգիների վրա։ 2020-ի թեման՝ «Առողջ այգիներ, առողջ մարդիկ», ընդգծում է, որ բնության հետ դրական շփումը կարեւոր է մարդու առողջության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ