News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 01
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Ավստրալիայում դելֆիններն այնքան են կարոտել «մարդկային շփումներին», որ սկսել են իրենց այցելողների համար նվերներ բերել ափ, գրում է Metro-ն։

Քվինսլենդ նահանգում Թին Քան ծովածոցի մոտ կա սրճարան, որի մոտ են լողում յոթ դելֆիններ։

Օրինակ՝ Միստիկ անունով 29-ամյա դելֆինը իրեն այցելող կամավորների համար ծովի հատակից շշեր, խխունջներ, մարջաններ, փայտի կտորներ է բերում։

Կամավորները կարծում են, թե այդպիսով Միստիկը ցույց է տալիս, որ կարոտել է մարդկանց, իսկ համացանցում նույնիսկ հայտնվել են ենթադրություններ, որ նա պարզապես ավելի մեծ քանակի ուտելիքի կարիք ունի կամ փորձում է աղբից մաքրել ծովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ