News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 04
USD
482.38
EUR
540.89
RUB
7.05
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը, հղում անելով գաղտնի աղբյուրին, այսօր հայտնել է, որ Վրաստանի սահմանը երկու անգամ՝ ապրիլին եւ մայիսին, հատել է Եմենի քաղաքացի, որը հնարավոր է, աշխարհի ամենավտանգավոր ահաբեկիչների տասնյակում է, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

Հեռուստաընկերության ցուցադրած սյուժեի համաձայն, այդ մարդը կարող է լինել Աբդուլահ Ահմեդ Աբդուլահը կամ Աբու Մուհամմեդ Ալ Մասրին՝ «Ալ Քաիդա»-ի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկը։

ՀԴԲ-ում եւ Ինտերպոլում կան տվյալներ հետախուզման մեջ գտնվող Abdullah Abdullah Ahmed-ի մասին, որը 57 տարեկան է եւ Եգիպտոսի ու Եմենի քաղաքացիություն ունի։

ԱՄՆ «Արդարության համար պարգեւատրում» կառավարական ծրագր համաձայն, ահաբեկչի որոնումներին օգնելու համար հայտարարվել է 10 մլն դոլար պարգեւատրում։ 2015-ի սեպտեմբերին Աբդուլահը եւ «Ալ Քաիդա»-ի այլ ղեկավարներ ազատ էին արձակիվել Իրանի բանտից՝ իրանցի դիվանագետին վերադարձնելու դիմաց, որին «Ալ Քաիդա»-ն առեւանգել էր Եմենում։

«ՀԴԲ-ի եւ Ինտերպոլի պաշտոնական կայքերում նշվում է, որ նա «Ալ Քաիդա»-ի գործողությունների ամենահայտնի պլանավորողն է։ Նրա հատուկ նշաններից են շուրթի վրա սպին։ Այդ մարդը, հնարավոր է, աշխարհի ամենավտանգավոր ահաբեկիչների տասնայակում է։ Նա այնքան ազդեցիկ է, որ նրա հարսանիքին ներկա է եղել Բեն Լադենը։ Վրաստան նա ժամանել է Մուբարաք ազգանունով»,- ասվում է հեռուստաընկերության սյուժեում։

«Մենք ոչինչ չենք հաստատում, սակայն Վրաստանում կալանավորված տղամարդը միջին հասակի մարդ է եւ նույնպես շուրթի վրա սպի ունի։ Պետանվտանգության ծառայությունն ընդհանրապես հերքում է ահաբեկչի կալանավորումը եւ պնդում է, որ Եմենի քաղաքացուն կալանավորել են կաշառք տալու համար եւ բաց են թողել դատաիրավական համաձայնագրի կնքումից հետո»,- ասվում է սյուժեում։

Միաժամանակ, Վրաստանի ՊԱԾ-ում հաստատում են միայն այն, որ Եմենի ոմն քաղաքացի է կալանավորվել, նրան կաշառք տալու եւ սահմանն ապօրինի հատելու մեղադրանք է առաջադրվել։

ՊԱԾ ներկայացուցիչները «Ազատություն» ռադիոկայանին հայտարարել են, որ գերատեսչությունը մասնակցում է գործին, քանի որ կաշառքը ոստիկաններն են ստացել, եւ հերքել է, որ ահաբեկչության մեջ մեղադրվող մարդ է երկիր մտել։

«Ֆորմուլա»-ի լրագրողները կարծում են, որ «գործը գաղտնի է, դատական գործընթաց օտարերկրացու հանդեպ չի կայացել, եւ տվյալներ կան, որ նրան արդեն փոխանցել են ամերիկացիներին»։

«Ֆորմուլա»-ի սյուժեի համաձայն, Եմենի կասկածելի քաղաքացին երկու անգամ է Վրաստան մտել Վերին Լարսի անցակետով, եւ ամեն անգամ կաշառք է տվել պարեկային ոստիկանության նույն աշխատակցին։

Երկրորդ անգամ դա տեղի է ունեցել մայիսի 6-ին, երբ արտասահմանցին սահմանը հատել է բեռնատարով։ Սահմանին նրա անձնագրում կնիքը դրել է պարեկային ծառայության տեսուչ Դմիտրի Տատունաշվիլին։ Ընդ որում, հետաքննության տվյալներով, նա օգտագործել է գործընկերոջ կնիքը։ Սահմանն անցնելու թույլտվության համար ոստիկանը 800 դոլարի չափով կաշառք է վերցրել։

Առաջին անգամ ապրիլին ժամանելով Վրաստան՝ Եմենի քաղաքացին Թբիլիսիում անցկացրել է մի քանի օր եւ կրկին Վերին Լարսով նույն տեսուչի հերթապահության օրը վերադարձել է Ռուսաստան։

«Ֆորմուլա»-ի տվյալներով՝ բարձրացած աղմուկի պատճառով իջեցվել են անցակետի պետի եւ հերթափոխի պետի պաշտոնները, ինչպես նաեւ աշխատանքից հեռացվել է տեսուչի գործընկերը, որի կնիքը նա օգտագործել է։

Ոստիկանի կողմից կաշառք ստանալու գործով դատը տեղի է ունեցել մայիսի 7-ին, առանց փաստաբանի։ Նա գտնվում է կալանավորման մեջ»,- հայտնում է «Ֆորմուլա»-ն։

Միաժամանակ, հեռուստաընկերությունը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ արտասահմանցու կալանավորման հետ կապված տեղի է ունեցել դատավարություն, տեղեկատվություն չկա նաեւ դատին հրավիրված թարգմանչի մասին։ Հենց սրանից ելնելով է հեռուստաընկերությունը եզրակացնում, որ գործը գաղտնիացված է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Թալիբանը» շարունակում է կապ պահպանել «Ալ Քաիդայի» հետ. ՄԱԿ
ԱՄՆ-ի հետ խաղաղ բանակցությունների ընթացքում թալիբները բարձր մակարդակով առնվազն 6 հանդիպում են ունեցել «Ալ Քաիդայի» անդամների հետ…
«Հոկտեմբերի 27»-ի գործով չի բացառվում, որ հարցաքննվի նաեւ Գագիկ Ջհանգիրյանը. Արթուր Դավթյան
Նախաքննական մի քանի մարմինների քննիչների ներգրավմամբ ձեւավորվել է քննչական խումբ, ստեղծվել է դատախազական հսկողական խումբ, իմ կողմից մանրամասն գործում առկա տվյալների եւ հակասությունների…
Դաղստանում հատուկ ծառայությունները ոչնչացրել են վեց հանցագործի ահաբեկչություն նախապատրաստելու փաստով
Առկա տեղեկություններով՝ ոչնչացված ահաբեկիչները կապված էին ԻՊ միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ…
Աֆղանստանում ձերբակալվել է ԻՊ-ի տարածաշրջանային առաջնորդը
Հարավային Ասիայում խմբավորման ղեկավար Աբու Օմար Հորասանին ձերբակալվել է Քաբուլում․․․
Գերմանիայի ներքին գործերի նախարարը արգելել է «Հըզբոլլահի» գործունեությունը երկրում
«Նույնիսկ ճգնաժամի պայմաններում «օրենքի գերակայությունն ունակ է գործել...
Մեծ Բրիտանիայում ծայրահեղականները հիվանդանոցների վրա հարձակումների կոչեր են անում համավարակի ընթացքում. ԶԼՄ-ներ
Ծայրահեղականներն օգտագործում են համավարակը` իրենց նորակոչիկների արմատականացման համար...
Ամենաշատ